Saturday, May 4, 2024
Նորություններ

Գիտնականները պարզել են՝ որն է ալկոհոլի թույլատրելի չափաբաժինը կանանց ու տղամարդկանց համար

Ալկոհոլը խիստ բացասաբար է անդրադառնում օրգանիզմի վրա, ուստի մասնագետները հորդորում են հնարավորինս սահմանափակել այն, սակայն մինչ վերջերս չէր նշվում, թե որքան ալկոհոլ կարող են խմել կանայք ու տղամարդիկ օրվա ընթացքում այս մթերքի վնասակար ազդեցությունից խուսափելու համար: Ինչպես գրում է Focus պարբերականը, գերմանացի գիտնականները պարզել են այս մթերքի թույլատրելի չափաբաժինը տղամարդկանց ու կանանց համար և նկատել, որ այդ չափաբաժինները զգալի տարբերվում են:

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ առողջական խնդիրներից խուսափելու համար տղամարդկանց թույլատրվում է խմել օրական առավելագույնը 24 գրամ ալկոհոլ, մինչդեռ կանանց կրկնակի պակաս՝ 12 գրամ:

Փորձագետների տվյալներով՝ ալկոհոլի առավելագույն չափաբաժինը չգերազանցելու համար կանայք պետք է օրական խմեն առավելագույնը 0,3 լիտր գարեջուր կամ մի գավաթ գինի, իսկ տղամարդիկ՝ 0,6 լիտր գարեջուր կամ երկու գավաթ գինի:

Ալկոհոկլի վնասակար ազդեցությունից պաշտպանվելու համար մասնագետները խորհուրդ են տալիս առհասարակ հրաժարվել ալկոհոլից: Բանն այն է, որ ալկոհոլը ոչ միայն խոչընդոտում է օգտակար նյութերի յուրացմանը, այլև թույլ չի տալիս օրգանիզմին ինչպես հարկն է ընդունել վիտամինները, ինչը հանգեցնում է առողջական լուրջ խնդիրների, այդ թվում չարորակ ուռուցքների զարգացման:

Նյութը` med.tert.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook