Friday, May 3, 2024
ՀիվանդություններՆորություններ

Գլխուղեղի զարկերակների խցանման համախտանիշ

Կայուն անոթային խանգարումները՝ ինսուլտները, որոնք հետևանք են կամ զարկերակի պատի ամբողջականության խախտման (հեմոռագիա) կամ լուսանցքի նեղացման (ստենոզ, էմբոլիա) ուղեկցվում են կայուն նյարդաբանական ախտանիշներով: Կարևոր նշանակություն ունի համակողմանի արյան շրջանառության վիճակը և անոթի խցանման արագությունը: Եթե կա լավ զարգացած անոթային ճյուղավորումներ, ապա անոթի խցանումները ոչ միշտ են բերում տվյալ անոթի ավազանից սնվող ուղեղի հատվածի սնուցման խանգարման:
Գլխուղեղի որևէ խոշոր զարկերակի սուր խցանման ժամանակ վիլիզյան օղի զարկերակները չեն հասցնում իշեմիայի մեջ գտնվող ուղեղային հյուսվածքի համար ապահովել լիարժեք արյունամատակարարում: Ախտահարված զարկերակի լուսանցքի աստիճանական նեղացումը որոշակի հնարավորություն է ստեղծում համակշռված արյան շրջանառության համար:
   Ներքին կարոտիսյան զարկերակների խցանման համախտանիշ
Գանգի խոռոչում կարոտիսյան զարկերակները մասանկացում են վիլիզյան օղի կազմավորմանը: Բավարար զարկերակային ճնշման և վիլիզյան համակարգի նորմալ գործունեության  շնորհիվ ներքին կարոտիսյան զարկերակների  միակողմանի խցանումը կամ նեղացումը ուղեկցվում է միայն գլխուղեղի կիսագնդերի սակավարյունության ընդհանուր երևույթներով՝ առանց օջախային ախտահարման նշանների: Երկկողմանի ախտահարման ժամանակ ուղեղի սակավարյունությունը ավելի  է սաստկանում ընդգրկելով նաև ուղեղաբունը: Ներքին կարոտիսյան զարկերակի արտագանագային հատվածի (պարանոցի վրա) խցանման հետևանքով առաջանում է խաչաձև ակնաբրգային համաախտանիշ: Խցանված զարկերակի կողմում նկատվում է տեսողության  անկում կամ կուրություն, իսկ հակառակ կողմում հեմիպլեգիա: Ավելի շատ տուժում է դեմքը և վերին վերջույթը: Գերակշռող կիսագնդի ախտաարման դեպքում դրան գումարվում է  աֆազիան: Ծանր դեպքերում այտուցվում է ուղեղային հյուսվածքը:Ischemic versus hemorrhagic stroke
   Ուղեղի միջին զարկերակի խցանման համախտանիշ
Ուղեղի միջին զարկերակը ավելի հաճախ է ենթարկվում ախտահարման:Կլինիկական պատկերը կախված է խցանման  մակարդակից և համակողմանի արյան շրջանառության վիճակից: Ախտահարման հիմնական ախտանիշներն են՝ հակառակ կողմի հեմիպլեգիա և հեմիանեսթեզիա, լրիվ աֆազիա, ագրաֆիա,ալեքսիա, գլխի թեքում, հայացքի պարալիզ դեպի օջախի հակառակ կողմը:
   Հիմային զարկերակի խցանման համախտանիշ
Հիմային զարկերակը վարոլյան կամրջի հիմնական մատակարարն է: Հիմային զարկերակի սուր  խցանումից առավելապես տուժում են  կամրջի կառուցվածքային տարրերը: Խցանումից մի քանի ժամ հետո առաջանում են վերջույթների պարալիզ, զգացողության միակողմանի կամ երկկողմանի  ախտահարում, կեղևային կուրություն, մկանային տոնուսի փոփոխություն ՝ցնցում , իսկ հետո  ատոնիա: Զարկերակի սուր խցանմանն անմիջապես հաջորդում է կոմատզ վիճակ, որից մի քանի ժամ հետո միայն ի հայտ են գալիս օջախային ախտահարման նշանները:
Հիմային զարկերակի աստիճանաբար տեղի ունեցող խցանման ընթացքում նկատվում են ողնաշարահիմային անոթային համակարգի անբավարարության կրկնող ախտանիշներ, որոնք կրում են անցողիկ բնույթ: Դրանք են՝ նոպաձև գլխապտույտ, դիզարտրիա, վերջույթների անցողիկ պարեզներ և հիպեսթեզիա, գանգային նյարդերի ախտահարման և տսողության խանգարման նշաններ:
    Ողնաշարային զարկերակի խցնման համախտանիշ
Զարկերակի արտագանգային խցանումն ուղեկցվում է ոչ կայուն և ցրված ախտանիշներով: Երկարավուն ուղեղի հետին կողմնային հատվածը սնող ողնաշարային զարկերակի ամենախոշոր ճյուղի՝ ուղեղիկի ստորին հետին զարկերակի խցանումից առաջանում է՝ ձայնային պարեզ, Հորների տրիադա, դեմքի զգացողության սեգմենտային խանգարումներ, նիստագմ, ատաքսիա:Ախտահարման հակառակ կողմում առաջանում է հեմիպարեզ և հեմիանեսթեզիա:

Նյութը պատկանում է aroxjblog.am կայքին

Leave a Reply

x Close

Like Us On Facebook