Saturday, May 4, 2024
ՆորություններԺամանց

Գյումրեցիները և քաղաքի հյուրերը նշեցին Վարդավառը

Գյումրու քաղաքապետարանի նախաձեռնությամբ հուլիսի 24-ին Գյումրիում նշվեց Վարդավառը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, համաքաղաքային տոնակատարության մեկնարկը տրվեց Թատերական հրապարակում՝ արձանների լվացմամբ։

Թատերական հրապարակից հետո միջոցառումները շարունակվեցին Գյումրու Վարդանանց հրապարակում: Հրապարակում ջուր մատակարարվում էր քաղաքապետարանի ջրցան մեքենաներով: Մինչև 7 տարեկան երեխաների համար առանձնացված հատվածներ կային:

«Սա Պայծառակերպության տոնն է՝ Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից երրորդն է, ու թող Աստծո օրհնությունն իջնի հայ ազգի ու մեր Գյումրու վրա ու բարին բերի բոլորին»,-«Արմենպրես»-ին նշեց քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը՝ խոստանալով, որ յուրաքանչյուր տարի նախկինից ավելի լավ է կազմակերպվելու տոնը:

Խաղից անմասն չէին նաև քաղաքի հյուրերը, հատկապես նրանք, ովքեր առաջին անգամ էին Գյումրիում ականատես լինում նման ժողովրդական միջոցառման, խոստացան՝ հաջորդ տարի ավելի մեծ խմբով ու հենց այդ օրը գալու են Գյումրի:

Տոնի ռիթմը ապահովում էր DJ SMOKE-ը:

Արմենուհի Մխոյան   

Leave a Reply

x Close

Like Us On Facebook