Thursday, May 2, 2024
ՆորություններԳեղեցկություն և խնամք

Դիմակներ նորմալ և կոմբինացված մաշկի համար

Կորյակների դեմ դիմակ` յուղոտ մաշկի համար – 1ձվի սպիտակուցը խառնել 1-ական թ.գ. մեղրի, կաթի, կիտրոնահյութի և վարսակի ալյուրի հետ:

Նորմալ և կոմբինացված մաշկի համար հարկավոր է.

½ թեյի գդալ քրքում, 1 թեյի գդալ յոգուրտ, մի քանի կաթիլ կիտրոնահյութ: Խառնեք բոլոր բաղադրիչներն ու հատուկ դիմակների համար նախատեսված թիակների  օգնությամբ դիմակը քսեք մաքուր դեմքի մաշկի վրա: Թողեք 30 րոպե, որից հետո մաքրեք այն:

gram_flour_and_turmeric_face_pack.thumb 

Օգտակար խորհուրդ –Որպեսզի մաշկը ձեռք չբերի հիմնական  բաղադրիչի վառ դեղին գույնը, խորհուրդ է տրվում պահպանել բաղադրիչների ճիշտ չափաքանակները:

Յուղոտ ու կոմբինացված մաշկի համար

½ թեյի գդալ  քրքում, ½ թեյի գդալ մեղր, մի քանի կաթիլ հալվեի հյութ: Խառնեք բոլոր բաղադրիչները, քսեք դիմակը դեմքի մաքուր մաշկի վրա , թողեք 30 րոպե և մաքրեք տաք ջրով:

Չոր և հասուն մաշկի համար

½ թեյի գդալ քրքում, 1 թեյի գդալ յոգուրտ,½ թեյի գդալ կոկոսի կամ ձիթապտղի   յուղ: Խառնեք բոլոր բաղադրիչներն ու քսեք այն դեմքի մաքուր մաշկի վրա, թողեք 30 րոպե, որից հետո մաքրեք այն:

Երիտասարդացնող և սնուցող դիմակ` ցանկացած մաշկի համար – Խառնել 1ճ.գ. վարսակի ալյուր, 1 ճ.գ ալոէի հյութ և 2 ճ.գ կաթ: Զանգվածը խառնելով տաքացնել մինչև մարմնի ջերմաստիճանը և քսել դեմքի և վզի մաշկին:

 Օգտակար խորհուրդ– Նախքան մեղրով դիմակներ օգտագործելը համոզվեք, որ դուք նշված մթերքի նկատմամբ ալերգիա չունեք: Անհրաժեշտ է պարզապես մի քանի կաթիլ մեղր կաթեցնել ձեռքի հակառակ կողմում և սպասել 20 րոպե, եթե մաշկի կարմրություն, քոր կամ նմանատիպ այլ ռեակցիաններ   չնկատվեն, ուրեմն կարող եք վստահ օգտագործել այդ մթերքից պատրաստված զանազան դիմակներ ու մարմնի խնամքի այլ միջոցները: Եթե այնուամենայնիվ հայտնվեն նմանատիպ նշաններ, ապա խորհուրդ է տրվում հրաժարվել տվյալ բնական մթերքի օգտագործումից:

 

Leave a Reply

x Close

Like Us On Facebook