Sunday, May 5, 2024
Նորություններ

Եղանակային պայմանները ՀՀ ավտոճանապարհներին։ Լարսը բաց է

ՀՀ տարածքում փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Ինչպես aroxjblog.am -ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, Ստեփանավանի ոլորանները և Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհը դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար:

«Արագածոտնի, Բավրայի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Վանաձոր, Թալին, Կապան, Գորիս, Քաջարան, Բերդ, Իջևան, Դիլիջան քաղաքներում տեղում է ձյուն։

Աշոցք գյուղում մառախուղ է»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ՀՀ ՆԳՆ ՓԾ ստացած տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Փրկարար ծառայությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook