Friday, May 3, 2024
ՀիվանդություններՆորություններ

Ենթաստամոքսային գեղձի բորբոքում

Ենթաստամոքսային գեղձը օրգան է որը կատարում է միաժամանակն 2 գործառույթներ՝մարսողական և հորմոնային։ Պանկրեատիտը ենթաստամոքսային գեղձի բորբոքումն է, որի ընթացքը կարող է լինել և´ սուր, և´ քրոնիկական։ Ենթաստամոքսային գեղձը չի կարելի հեռացնել և փոխարինել։ Ենթաստամոքսային գեղձը 12-մատնյա աղի է ուղարկում պանկրեատիկ հյութը, որը պարունակում է մարսողության համար անհրաժեշտ ֆերմենտներ։

20140510195730120Բայց, եթե այդ ֆերմենտները անցնում են ոչ թե 12-մատնյա աղի, այլ թափանցում են արյան մեջ, ապա դրանք սկսում են «մարսել» օրգաններն ու հյուսվածքները, որոնք հանդիպում են իրենց ճանապարհին։ Կարծես, պատկերավոր արտահայտված, արյան հունի մեջ են բաց թողնում քաղցած գայլերի ոհմակ, որը սկսում է «խժռել» բոլոր օրգանները, որոնց հասնում է։

Նույնիսկ, եթե սուր պանկրեատիտը ժամանակին ախտորոշվում է և մարդը համապատասխան բուժօգնություն է ստանում, ապա, լավագույն դեպքում, նման նոպաներից հետո մնում է քրոնիկական պանկրեատիտը, իր հետևից բերելով մարսողության և ածխաջրատային փոխանակության խանգարում և, որպես կանոն, դիաբետ։ Այդ պատճառով էլ շատ ավելի լավ և առավել դյուրին է ժամանակին հոգ տանել ենթաստամոքսային գեղձի առողջության պահպանմանը։

Իսկ ինչու է լինում այնպես, որ ֆերմենտները, որոնք նախատեսված են սննդի մարսողության համար, անցնում են արյան հունի մեջ, ոչ թե գնում են իրենց համար նախատեսված ուղիով, դեպի 12-մատնյա աղի։ Դա կատարվում է ենթաստամոքսային գեղձի բջջային թաղանթների անցանելիության խանգարման հետևանքով, օրգանը, մի տեսակ,«ապահերմետիկացվում է»։

Նման խանգարման պատճառ կարող է դառնալ, առաջին հերթին, ալկոհոլը, որի տխրահռչակ ազդեցությամբ է պայմանավորված բջջային թաղանթի քայքայումը։ Ալկոհոլային պանկրեատիտն ավելի շատ է կյանքեր խլում, քան ավտովթարը։ Բացի դրանից, ենթաստամոքսային գեղձի իսկական թշնամին է մթերքը, որը քիմիական հավելումներ է պարունակում (կոնսերվանտներ, գունանյութեր, համն ավելացնող նյութեր և այլն)։ Եվ հանուն այդ գեղձի առողջության, արժե հրաժարվել պահպանման երկար ժամկետ ունեցող մթերքից, գազավորված ըմպելիքից և սննդարդյունաբերության այլ վառ ու գունեղ, իհարկե, նաև վնասակար, արտադրանքից։ Սնունդը պետք է բնական լինի։

Պանկրեատիտի պատճառ կարող են լինել նաև լեղապարկի քարերը։ Գլխավոր լեղածորանը և ենթաստամոքսային գեղձի ծորանը կողք-կողքի են գնում դեպի 12-մատնյա աղի։ Քարերը լեղածորանների բորբոքում են հրահրում, որը տարածվում է նաև ենթաստամոքսային գեղձի վրա։ Նշանակում է, պետք է հոգ տանել նաև լյարդի, լեղապարկի և 12-մատնյա աղու առողջությանը։

Ենթաստամոքսային գեղձի առողջությունը պահպանելու համար հարկ է պահպանել հետևյալ կանոնները.

Հետևել սնվելու ռեժիմին (դա պետք է սովորել մանկուց)։ Եթե մարդը սնվում է, երբ պատահի, ոչ թե սահմանված ժամին, մարսողական համակարգը լավ աշխատել չի կարող։ Դա իր հետևից բերում է լեղածորանների դիսկինեզիա, քանի որ լեղու նորմալ հոսքի համար անհրաժեշտ է, որ օրգանիզմ կանոնավոր կերպով հասնեն կենդանական և բուսական ճարպերը։ Իսկ եթե կա դիսկինեզիա, դրան մի երեք ամսից միանում է նաև պանկրեատիտը. ուտել պետք է փոքր չափաբաժիններով, առանց իրար խառնելու մեծ քանակությամբ տարբեր ուտեստներ։ Խառնելով սպիտակուցները, ճարպերը, ածխաջրատները, ենթաստամոքսային գեղձին դժվար վիճակի մեջ եք դնում՝ որ ֆերմենտը արտադրել։ Սնվելու նման քաոսը օրգանին ապահավասարակշռության վիճակին է հասցնում, և այն, ի վերջո, ընդհանրապես հրաժարվում է որևէ մարսողական ֆերմենտ արտադրել. քաղցած վիճակում սուրճ չխմել։ Դրանով ենթաստամոքսային գեղձին անուղղելի վնաս է հասցվում։ Եթե չեք կարող սուրճից հրաժարվել, ապա գոնե խմեք ուտելուց հետո և շաքարով։ Իսկ լուծվող սուրճն արդեն իսկական թույն է ենթաստամոքսային գեղձի համար. կոշտ բջջանք պարունակող մթերքի քանակը սահմանափակել։ Օրինակ, ձմեռվա համար պաշարված գազարը, բազուկը, կաղամբը, խնձորը լավ կլինի օգտագործել ջերմամշակումից հետո. պարբերաբար բեռնաթափման օրեր կազմակերպել (հատկապես տոնակատարություններից հետո)։ Մի երկու օր հասարակ սնունդ օգտագործել, կաթնամթերք, ապուրներ և այլն։

Պանկրեատիտի ախտանշանները

Սուր պանկրեատիտը «իր մասին հայտնում է» որովայնի վերին հատվածում ուժեղ ցավերով։ Ցավերը, որպես կանոն, գոտևորող բնույթ ունեն, չեն վերանում սպազմոլիտիկներ (նո-շպա) և անալգետիկներ ընդունելիս։ Ցավը կարող է ճառագայթվել մարմնի տարբեր հատվածներ։ Հաճախ կարող է սրտխառնոց, փսխոց լինել, աղիների աշխատանքի խանգարում, թուլություն, գլխապտույտ։

Քրոնիկական պանկրեատիտի դեպքում ցավերն առաջանում կամ ուժեղանում են ուտելուց հետո։ Դրանք տեղակայվում են ՙենթագդալային՚ հատվածում, հաճախ տարածվելով աջ և ձախ կողատակեր ու դեպի թիկունք։ Իսկ ուտելու ցանկության բացակայությունն արդեն սրացման նշան է։ Այս ախտանշանների դեպքում հարկ է անմիջապես դիմել բժշկի:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook