Saturday, April 27, 2024
Հոգեբանի անկյունՆորություններԱռողջ ապրելակերպ

Երեխայի խոսքի խանգարումները

 

15327609_1259856304052921_100971448_nԲնական է,որ խոսել սովորելիս երեխաները ճիշտ չեն արտասանում բառերը, կամ շփոթում ենփոխում են հնչյունները: Լսողության հետ կապված բարդությունները նույնպես խանգարում են խոսքի զարգացմանը: Երեխայի խոսքի հետ կապված անհանգստացնող հարցերի դեպքում պետք է դիմել բժշկի: Խոսքի խանգարումներ ավելի շատ ունենում են տղա երեխաները, և հաճախ պատճառները ժառանգական են: Երեխաները շատ բան սովորում են ծնողներից, և խոսքի խանգարման պատճառը կարող է լինել  նաև այն հանգամանքը,որ ծնողները երեխայի հետ քիչ են խոսու: Դժվարալսությունը նույնպես խոսքի  կաշկանդման պատճառ կարող է դառնալ: Այդ դեպքում անհրաժեշտ է ստուգել երեխայի լսողությունը: Հաճախ երեխան  սկսում է զայրանալ,քանի որ չի կարողանում բառերով արտահայտել իր մտածածն ու զգացածը, այստեղից  են ծագում լացի, զայրույթի նոպաները:

Խորհրդակցեք բժշկի հետ եթե`15-18 ամսական փոքրիկը

Պարզունակ մտքեր չի հասկանում

Սովորաբար անտարբեր է, կամ տխուր

Կարծես ձայներ չի լսում

18 ամսականում դեռ ոչ մի բառ  չի արտասանում, բացի մա-մա-մա, պա-պապ-ապ ձայներից

2 տարեկան փոքրիկը չի կարողանում երկու բառ անգամ կապակցել

3 տարեկան փոքրիկը չի կարողանում երեք բառից նախադասություն կազմել

Պարզ և հասկանալի չի խոսում:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook