Saturday, May 4, 2024
ՀայտարարություններՆորություններ

Երևանում բացվել է Պաթոլոգիայի գիտագործնական կենտրոն

 Երևանում այսօր իր դռներն է բացել «Հիստոջեն» Պաթոլոգիայի հայ-գերմանական գիտագործնական կենտրոնը։
Բացմանը մասնակցել են ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը, բժշկական կենտրոնների և լաբորատորիաների ղեկավարներ ու մասնագետներ։ Նախարարը շրջել է նորաբաց կենտրոնում, ծանոթացել ստեղծված պայմաններին, գործիքային հագեցվածությանը, հետազոտությունների նախատեսվող ծավալներին, ինչպես նաև ծրագրերին։ Lab2
Լևոն Ալթունյանը բարձր է գնահատել երիտասարդ մասնագետների  նախաձեռնությունը` երկրում ստեղծելու եվրոպական մեթոդներով և հնարավորություններով ժամանակակից ախտորոշիչ կենտրոն։
Նախարարին ներկայացվել է, որ միջազգային չափանիշներին համապատասխանող լաբորատոր կենտրոնն առաջարկում է պաթոմորֆոլոգիական ծառայությունների մատուցման ժամանակակից մոտեցում: Նշվել է, որ առկա տեխնոլոգիաների ներդրումը և բժշկագիտության զարգացման ռիթմին համահունչ ծառայությունները կարող են նպաստել  ախտորոշման, հետևաբար և բուժման  արդյունավետության բարձրացմանը։
Կարևորվել է սերտ համագործակցությունը, կարծիքների և փորձի փոխանակումն ինչպես Հայաստանի, այնպես էլ  արտերկրի առաջատար  լաբորատորիաների հետ։
lab  Նախարարը շնորհավորել է երիտասարդ աշխատակազմին և ցանկացել մասնագիտական հաջողություններ։
Պատասխանելով լրագրողների հարցերին` Լևոն Ալթունյանն ասել է. «Պաթանատոմիական  ախտորոշումները բժշկության հիմնաքարն են: Այո, ժամանակին շոշափելով կամ  լսելով  ախտորոշում էին և բուժում: Բայց մենք 21-րդ դարում ենք ապրում, և պետք է հստակ իմանանք, թե  ինչ հիվանդություն ենք  բուժում: Պաթանատոմիան հենց այդ հնարավորությունն   է ընձեռում: Եվ որքան այդ ծառայությունը մոտ է բժշկագիտության վերջին  նվաճումներին, այնքան ախտորոշումներն ավելի ճշգրիտ են, իսկ բուժումն առավել արդյունավետ»:
Նախարարը հույս է հայտնել, որ նորաբաց կենտրոնի  գործունեությամբ  ձևաբանական հետազոտությունների ոլորտում  նոր մակարդակ կապահովվի։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook