Ընտանիքում երրորդ և հաջորդ երեխային տրամադրվող ամսական 50.000 դրամ աջակցության ծրագրից արդեն 1980 քաղաքացի է օգտվել
Հայաստանի Հանրապետությունում 2022 թվականի հունվարի 1-ից ընտանիքում երրորդ և հաջորդ երեխաների դեպքում պետությունը 50.000 դրամ աջակցություն է տրամադրում՝ մինչև երեխայի վեց տարին լրանալը:
ՍոցUp թողարկման շրջանակում աջակցության ծրագրի շահառու դառնալու պայմանների, դրա դադարեցման, տրամադրման կարգի հետ կապված հարցերի շուրջ «Արմենպրես»-ը զրուցել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության և այլ դրամական վճարների բաժնի պետ Տաթևիկ Միքայելյանի հետ:
Նրա խոսքով՝ Հայաստանում ժողովրդագրական ցուցանիշների բարելավմանն ուղղված այս ծրագրից արդեն իսկ 1980 քաղաքացի է օգտվել, ընթացքում դեռ 90 դիմում էլ կա, որոնք կա′մ կնշանակվեն, կա′մ կմերժվեն օրենսդրությամբ սահմանված կարգով:
Մասնագետը աջակցություն ստանալու համար մի քանի պարտադիր պայման է նշում: «Նախ շահառուն պետք է ծնված լինի 2022 թվականի հունվարի 1-ին, և դրանից հետո: Նոր ծնված երեխան, ինչպես նաև ընտանիքի մյուս երեխաները պետք է ՀՀ-ում ունենան հաշվառում: Ծրագրից օգտվելու համար դիմում ներկայացնելու օրվա դրությամբ նոր ծնված երեխան և ծնողը պետք է գտնվեն ՀՀ-ում»,-ասաց Տաթևիկ Միքայելյանը:
Նրա խոսքով՝ տարեկան մեկ անգամ՝աջակցության նշանակումից առնվազն 12 ամիս հետո, քաղաքացին պետք է այցելի բանկ և Հայաստանում գտնվելու մասին հայտարարություն ստորագրի, այլապես վճարումը կդադարեցվի:
Նյութի ամբողջական տարբերակը` այստեղ
Հեղինակ՝ Անի Դանիելյան
Լուսանկարները՝ Մխիթար Խաչատրյանի