Sunday, May 5, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Ինչո՞վ են օգտակար չիայի սերմերը

Չիայի սերմերը զգալիորեն նվազեցնում են սրտի հիվանդությունների առաջացման վտանգը։ Դրանք հարուստ են բջջանյութով, սպիտակուցներով, օգտակար ճարպերով եւ այլ կարեւոր նյութերով, որոնք խթանում են առողջության պահպանումը։

Ինչպես գրում է Food News պորտալը, այդ սերմերի ընդամենը երկու թեյի գդալի մեջ պարունակվում է օգտակար ճարպերի օրական նորմի 13, բջջանյութի 40, կալցիումի 17 եւ մագնիումի 23 տոկոսը։

Շնորհիվ լուծվող բջջանյութի բարձր պարունակության՝ չիայի սերմերն օգնում են իջեցնել «վատ» խոլեստերինի մակարդակը, եւ դա նվազեցնում է սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման վտանգը։ Բջջանյութը նաեւ նպաստում է շաքարի կլանմանը եւ իջեցնում արյան մեջ գլյուկոզայի մակարդակը, իսկ օմեգա-3 թթուները նպաստում են սրտի աշխատանքին։

Սերմերում պարունակվում են նաեւ ցինկ, ֆոլաթթու եւ վիտամին С։ Շնորհիվ սպիտակուցների, օգտակար ճարպերի եւ բջջանյութի հիանալի հավասարակշռության՝ այդ սերմերը պահպանում են էներգիայի կայուն մակարդակը։ Բանն այն է, որ բարդ ածխաջրերը, որոնք պարունակվում են այդ սերմերում, ավելի երկար են մարսվում, նշանակում է՝ չեն առաջացնում շաքարի մակարդակի խիստ տատանումներ, ինչը նույնպես կարող է անդրադառնալ էներգիայի մակարդակի վրա։

NEWS.am Medicine

Leave a Reply

x Close

Like Us On Facebook