Friday, May 3, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Ինչո՞վ կարելի է վարակվել սրբիչի միջոցով

Սրբիչի, ճիլոպի, բաղնիքի սալիկների միջոցով կարելի է վարակվել վիրուսային կոնտագիոզային կակղամորթ (մաշկային հիվանդություն) ինֆեկցիայով: Ամենից հաճախ այդ հիվանդությանը ենթակա են երեխաներն ու ցածր իմունիտետով մեծահասակները, URA.RU-ին ասել է վարակաբան»Դինաստիա» կլինիկաների ցանցի գլխավոր բժիշկ Տատյանա Չալենկոն:

«Կոնտագիոզային կակղամորթը վիրուսային վարակ է: Այն փոխանցվում է վարակված մակերեսների, օրինակ՝ սրբիչի, սալիկի, ճիլոպի եւ այլնի հետ շփման միջոցով։ Հաճախ վարակը տեղի է ունենում լողավազանում, բայց ոչ ջրի մեջ, մասնավորապես՝ ցնցուղի կաբինայում։ Ուստի շատ կարեւոր է լողավազան այցելելուց առաջ մաշկաբանի մոտ զննություն անցնելը: Ամենից հաճախ, կոնտագիոզային կակղամորթը հանդիպում է երեխաների եւ ցածր իմունիտետով մեծահասակների մոտ»,- պարզաբանել է մասնագետը։

Վարակաբանի խոսքով, եթե հիվանդությունը հայտնաբերվի սկզբնական փուլում, ապա ցանը նվազագույն կլինի։

«Կլինիկական առումով վարակը դրսեւորվում է մաշկի վրա մանր սպիտակավուն պապուլաների (հանգուցային գոյացություն- ծնթ․ URA.RU-ի) տեսքով։ Կարեւոր է բուժումը ժամանակին իրականացնել, երբ հայտնվել է թեթեւ ցան։ Պապուլաները հեռացվում են քիմիական ճանապարհով՝ հեղուկ ազոտով, ինչպես նաեւ մեխանիկորեն՝ ունելիով»,- հավելել է Չալենկոն:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook