Monday, May 6, 2024
ՀիվանդություններՆորություններ

Ինչով է պայմանավորված աշնանը աչքերի հատվածի հաճախակի ցավը

Աշնանային ամիսներին եղանակային կտրուկ փոփոխության, բարձր խոնավության և քամու պատճառով կարող են տեսողության հետ կապված խնդիրներ առաջանալ, գրում է Daily Express-ը՝ վկայակոչելով բժիշկ Պաուլա Օլիվեյրային։

Մասնագետի խոսքով՝ ցուրտ եղանակը վնասում է մարմնի բաց հատվածներին, իսկ աչքերը դրա ամենաչպաշտպանված հատվածն են, որոնք անչափ զգայուն են դառնում աշնանն ու ձմռանը։ Ընդ որում՝ եթե դրսում աչքերին վնասում են քամին ու ցուրտ եղանակը, ինչի հետևանքով նկատվում է արցունքահոսություն, ապա ջեռուցվող տարածքներում մեկ այլ խնդիր է ի հայտ գալիս։

«Երբ ջեռուցումը միացված է լինում, սենյակում օդը բավականաչափ խոնավ չի լինում և ի հայտ է գալիս, այսպես կոչված, չոր աչքի համախտանիշ։ Այն կարող է ուղեկցվել քորով, այտուցվածությամբ ու տեսողության ժամանակավոր վատթարացմամբ», – նշել է մասնագետը։

Նրա խոսքով՝ հատկապես ուշադիր պետք է լինեն այն մարդիկ, ովքեր կոնտակտային ոսպնյակներ են կիրառում։ Եթե աչքն անդադար քոր է գալիս կամ այտուցվում, իսկ տեսողությունն աղոտ է դառնում, ապա հարկավոր է անպայման խորհրդակցել ակնաբույժի հետ։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook