Thursday, May 2, 2024
ՆորություններԳեղեցկություն և խնամք

Ինչու են կորոնավիրուսից հետո մազերը թափվում եւ ինչ անել դրա դեմ

COVID-19 կորոնավիրուսի վարակից հետո շատերի մազերը սկսում են թափվել։ Ինչու է դա տեղի ունենում եւ ինչ անել դրա դեմ: Այս մասին իր կարծիքն է հայտնել մաշկաբան-տրիխոլոգ Տատյանա Եգորովան (Ռուսաստան).

News.ru-ի փոխանցմամբ՝ մազաթափության կարող են հանգեցնել օրգանիզմում երկաթի պակասը կամ կորտիզոլի բարձր մակարդակը, ինչպես նաեւ հենց կորոնավիրուսային վարակը։ Մասնագետների կարծիքով՝ անհնար է շրջել մազաթափության գործընթացը, եւ դրանից կարող են տուժել ինչպես կանայք, այնպես էլ տղամարդիկ։

Եգորովայի խոսքով՝ COVID-19-ը խախտում է մազի ֆոլիկուլի սնուցումը եւ անոթների աշխատանքը, ինչը հանգեցնում է մազաթափության։

«Միակ բանը, որ կարելի է անել, մազերի աճի գործընթացն արագացնելն է։ Կատարվում է մեզոթերապիա, վիտամինաթերապիա»,- ասել է բժիշկը։

Նա նշել է, որ այս խնդրի բուժումը կախված է մազաթափության տեսակից: Ամենատարածվածը դիֆուզ մազաթափությունն է, որը կարող է 100-120 օր տեւել։

Մասնագետը հավելել է, որ վիրուսը բացասաբար է անդրադառնում նաեւ մաշկի վիճակի վրա, եւ այն բուժելու համար հիվանդը պետք է վերականգնի ջրային հավասարակշռությունը ու արգելքի գործառույթները, ինչպես նաեւ չանտեսի վերականգնողական գործընթացների արագացման ու բջիջների նորացման համար խնամքը։ Այս նպատակներով օգտագործվում է գլուտատիոն, վիտամին C, կարնոզին եւ հակաօքսիդանտներ:

NEWS.am Medicine

Leave a Reply

x Close

Like Us On Facebook