Friday, May 3, 2024
ՀիվանդություններՆորություններ

Ինչպե՞ս է փոխվում աղիքների միկրոբիոմը դաշտանադադարի շրջանում

Նոր հետազոտությունը, որի արդյունքները հրապարակվել են International Journal of Women’s Health ամսագրում, ընդհանրացրել է դաշտանադադարի եւ աղիքների միկրոբիոմի փոխազդեցության վերաբերյալ տեղեկատվությունը:

Դաշտանադադարը վերարտադրողական ծերացման վերջին փուլն է եւ տեղի է ունենում այն ժամանակ, երբ կնոջ դաշտանը դադարում է տասներկու ամսով: Դաշտանադադարային անցումը տեւում է մի քանի տարի, որոնց ընթացքում ձվարանների ֆոլիկուլների քանակի նվազումը հանգեցնում է պրոգեստերոնի եւ էստրադիոլի արտադրության փոփոխության, ինչպես նաեւ աննորմալ դաշտանային ցիկլերի, որոնք տեղի են ունենում օվուլյացիայի հետ կամ առանց դրա:

Աղիքների միկրոբիոմի կազմը փոխվում է ողջ կյանքի ընթացքում: Աղիքների միկրոբիոմում փոփոխություններ են նկատվել նաեւ դաշտանադադարից հետո:

Նախորդ ուսումնասիրությունները ցույց են տվել նմանություններ աղիքների միկրոբիոմի բաղադրության մեջ հետդաշտանադադարի ժամանակաշրջանում գտնվող կանանց եւ տղամարդկանց մոտ: Այնուամենայնիվ, աղիքների մանրէների բազմազանության մեջ զգալի տարբերություն է հայտնաբերվել նախադաշտանադադարի շրջանում տղամարդկանց եւ կանանց միջեւ:

Ճարպակալման եւ տարիքի հետ մոտ իննսուն տեսակի մանրէներ են հայտնաբերվել, որոնք կանանց շրջանում առատությամբ տարբերվել են դաշտանադադարից առաջ եւ հետո: Հետդաշտանադադարում գտնվող կանանց մոտ առատորեն հայտնաբերվել են Prevotella sp., Bacteroides sp., Sutterella wadsworthensis, Dorea sp. եւ Veillonella dispar մանրէները։

Ընդհակառակը, դաշտանադադարի հասած կանանց աղիներում նկատվել են Escherichia coli, Shigella, Ruminococcus sp., Oscillibacter sp. եւ Clostridium neonatale մանրէները: Մինչ դաշտանադադարը կանանց մոտ դիտարկվել է Roseburia-ի եւ Lachnospira-ի առատություն, ինչպես նաեւ Prevotella-ի եւ Parabacteriodes-ի պակաս:

Ձվարանների վաղաժամ անբավարարություն ունեցող կանանց մոտ աղիքային միկրոբիոմի բազմազանության տարբերություն չի եղել՝ համեմատած նախադաշտանադադարի շրջանում գտնվող կանանց հետ:

Համեմատական հետազոտությունը, որը վերլուծել է աղիքային միկրոբիոմի բազմազանությունը նախադաշտանադադարից առաջ եւ առանց մարդու իմունային անբավարարության վիրուսով (ՄԻԱՎ) կանանց մոտ, պարզել է, որ ՄԻԱՎ-ով հետդաշտանադադարի շրջանում կանայք աղիքային միկրոբիոմի ավելի մեծ բազմազանություն ունեն:

Աղիքների միկրոբիոմի փոփոխությունները մեծացնում են մարդու զգայունությունը բազմաթիվ հիվանդությունների նկատմամբ: Օրինակ՝ Ruminococcus sp-ի քանակի նվազումը մարդուն խոցելի է դարձնում Կրոնի հիվանդության նկատմամբ. Որոշ հետազոտություններ աղիներում Prevotella-ի եւ Sutterella-ի առատությունը նաեւ գիրության հետ են կապում։

NEWS.am Medicine

Leave a Reply

x Close

Like Us On Facebook