Thursday, May 2, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Ինչպե՞ս պաշտպանվել միջատներից բնության գրկում

Սննդաբան Եկատերինա Նովիկովան պատմել է, թե ինչպես կարելի է պարզ ու անվտանգ միջոցների օգնությամբ պաշտպանվել նյարդայնացնող միջատներից բնության գրկում, գրում է «ՄեդիկՖորում»-ը:

Ամառը պիկնիկների, զբոսանքի եւ էքսկուրսիաների ժամանակն է: Բայց խնդիրն այն է, որ բնության գրկում մեզ սպասում են միջատները, որոնք պատրաստ են ցանկացած պահի գրոհել: Արդյունքում՝ խայթոցներ, կարմրություն, մաշկի գրգռում, ալերգիկ ռեակցիաներ։

«Մոծակները,  մժեղներն ու մեղուները տանել չեն կարողանում եթերային յուղերը՝ նարդոսի, կիտրոնախոտի, մեխակի, խորդենի, անանուխի, թեյի ծառի, էվկալիպտի հոտերը: Այս եթերային յուղերը հիանալի պաշտպանում են մաշկը եւ բնակարանը վնասակար միջատներից»,- խորհուրդ է տվել սննդաբանը։

Դրանք իրենց մաքուր տեսքով (հատկապես՝ երեխաների համար) մաշկին  քսել չի կարելի: Կարող եք սփրեյ պատրաստել. 90 մլ ջուր, 60 մլ սպիրտ, 15 կաթիլ եթերայուղ։ Սփրեյը կարելի է քսել կոշիկների եւ հագուստի, ինչպես նաեւ մազերի վրա։ Երկար զբոսանքների ժամանակ անհրաժեշտ է 2-3 ժամը մեկ հագուստը ցողել սփրեյով։

Մաշկի վրա քսելու համար կարող եք յուղերի վրա հիմնված խառնուրդ պատրաստել. 10 մլ բազային յուղ (կոկոսի, ձիթապտղի, ժոժոբայի) եւ 5 կաթիլ եթերայուղ։ Հիանալի է միջատներին վանելու համար։

Կարող եք անուշաբույր յուղերը ցողել նաեւ դիֆուզորով, դա լավ եւ ամենակարեւորը՝ ֆումիգատորի անվտանգ այլընտրանք է:

Հետևեք NEWS.am Medicine

Leave a Reply

x Close

Like Us On Facebook