Tuesday, May 7, 2024
ՆորություններԳեղեցկություն և խնամք

Ինչպես ճիշտ խնամել յուղոտ մազերն ու գլխամաշկը

Մազերի ու գլխամաշկի յուղոտությունը պայմանավորված է լինում գլխամաշկի ճարպագեղձերի ակտիվությամբ ու ճարպի առատ արտազատմամբ: Սա կարող է բավական տհաճ խնդիր դառնալ յուրաքանչյուրի համար, սակայն կան շատ արդյունավետ միջոցներ, որոնք կօգնեն պայքարել այս խնդրի դեմ:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 5 խորհուրդ մասնագետներից, որոնք կօգնեն ճիշտ խնամել յուղոտ մազերն ու գլխամաշկը:

Լվանալ մազերն օրական մեկ անգամ

Մազերի ու գլխամաշկի յողոտությունից ազատվելու համար հարկավոր է մազերը լվանալ ամեն օր՝ կիրառելով հատուկ յուղոտ մազերի համար նախատեսված շամպուն: Նման շամպունները կօգնեն մաքրել մազերն ավելորդ ճարպից, թեփից և հարդարման միջոցների մնացորդներից՝ վարսերին ավելի թարմ ու մաքուր տեսք հաղորդելով:

Զգուշությամբ կիրառել կոնդիցիոներները

Կոնդիցիոներների պատճառով մազերն ավելի ճարպոտ տեսք են ստանում, ուստի դրանք հարկավոր է զգուշորեն կիրառել: Կոնդիցիոները հարկավոր է քսել միայն մազերի ծայրերին, այնուհետև լավ լվանալ դրանք հոսող ջրով:

Օգտագործել սառը օդի հոսանքով վարսահարդարիչ

Տաք օդի հոսանքը խթանում է գլխամաշկի ճարպագեղձերի աշխատանքը, ուստի ավելորդ յուղոտությունից խուսափելու համար հարկավոր է չորացնել վարսերը մաքուր սրբիչով և սառը օդի հոսանքով:

Հաճախ մաքրել սանրը

Սանրը կարող է կուտակել հարդարման տարբեր միջոցների, մաշկի ճարպի և կեղտի մնացորդներ, ուստի դրա կիրառման պատճառով մազերը կարող են յուղոտ ու կեղտոտ տեսք ստանալ լվանալուց անգամ րոպեներ անց: Սա է պատճառը, որ սանրերը հարկավոր է պարբերաբար մաքրել ու լվանալ շամպունով:

Օգտագործել հալվե վերայով մազերի դիմակներ

Հալվե վերա պարունակող դիմակներն օգնում են մաքրել մազերն ավելորդ ճարպից, դարձնում են գլխամաշկն ավելի նուրբ ու խնամված, ինչպես նաև ամրապնդում են վարսերը, ուստի դրանց գործածությունը կարող է շատ արդյունավետ լինել:

Նյութի աղբյուրը՝  tert.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook