Wednesday, May 1, 2024
Նորություններ

Ինչպես պաշտպանվել կորոնավիրուսից. 5 խորհուրդ գերմանացի բժշկից

Վերջին շրջանում կորոնավիրուսի նոր տեսակի համաճարակը ձեռք է բերել պանդեմիկ բնույթ՝ դառնալով համաշխարհային խուճապի պատճառ: Նման իրավիճակում խնդիրը կարող հեշտությամբ էլ ավելի սրվել, ուստի նման զարգացումներից խուսափելու համար գերմանացի բժիշկ Միխայել Ֆելդը «Բիլդ» (Bild) պարբերականի հետ զրույցում ներկայացրել է այն պարզ կանոնները, որոնց հետևելը կօգնի նվազեցնել վարակման հավանականությունը:

Հաճախ զբոսնել մաքուր օդին

Մասնագետի խոսքով՝ ֆիզիկական ակտիվությունը մաքուր օդին բարելավում է թոքերի օդափոխումն ու արյան շրջանառությունը՝ դրանով իսկ նվազեցնելով թոքաբորբի զարգացման հավանականությունը, որն էլ համարվում է կորոնավիրուսային վարակի հետևանքով մահվան գլխավոր պատճառը:

Վիտամին D-ի գործածություն

Ձմռան ամիսներից հետո այս վիտամինը շատ կարևոր նշանակություն է ունենում մարդու իմունային համակարգի համար, ուստի մասնագետը խորհուրդ է տալիս վիտամին D-ի հավելումներ ընդունել: Չորս շաբաթ այս վիտամինն ընդունելուց հետո հարկավոր է ստուգել դրա մակարդակն արյան մեջ և անհրաժեշտության դեպքում շարունակել կուրսը: Սա հատկապես կարևոր է այն մարդկանց համար, որոնք քիչ ժամանակ են անցկացնում արևի ճառագայթների տակ:

Առողջ քուն

Մասնագետի խոսքով՝ մարդը պետք է օրական քնի մոտ 8 ժամ, քանի որ միայն առողջ ու բավական տևական քնի դեպքում հնարավոր կլինի ինչպես հարկն է ամրապնդել իմունային համակարգը:

Օգտագործել մրգեր ու բանջարեղեն

Թարմ մրգերն ու բանջարեղենը պարունակում են մեծ քանակությամբ վիտամիններ ու հակաօքսիդանտներ, որոնք շատ կարևոր են օրգանիզմի համար: Բացի այդ, դրանք հարուստ են հակաբորբոքային ազդեցությամբ օժտված տարրերով, որոնք նույնպես  ամրապնդում են իմունային համակարգը:

Կոկորդի ողողումներ անել

Կոկորդում տհաճ զգացողությունների առկայության դեպքում հարկավոր է անհապաղ միջոցներ ձեռնարկել: Նման դեպքերում վարակումից պաշտպանվելու արդյունավետ միջոց կարող են լինել քլորհեքսիդինի լուծույթով ողողումները:

 

tert.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook