Wednesday, May 1, 2024
ՆորություններԲժիշկներ և հարցազրույցներ

Ինչ գանգատների դեպքում է անհրաժեշտ դիմել մանկաբարձ-գինեկոլոգին

✔️ Արգանդի պարանոցի քաղցկեղը և կրծքագեղձի քաղցկեղը կանանց օնկոլոգիական հիվանդությունների և մահացության պատճառների առաջատարներից են։
✔️ Դրանց կանխարգելումը և վաղ հայտնաբերումը էական նշանակություն ունեն բուժման հարցում և կնոջ առողջության հիմնաքարերից են։
✔️ Պրոֆիլակտիկ գինեկոլոգիական զննումները կարող են կանխարգելել արգանդի, ձվարանների և կրծքագեղձերի նախաքաղցկեղային և չարորակ հիվանդությունները։
✔️ Պետական պատվերի շրջանակներում գործում են սկրինինգային ծրագրեր, նաև շատ կարևոր են
մանկաբարձ-գինեկոլոգին պարբերական այցերը։
✔️ Տեղամասային մանկաբարձ-գինեկոլոգին առաջին անգամ դիմած կանանց պետական պատվերի շրջանակներում իրականցվում է կրծքագեղձերի կանխարգելիչ զննում և շոշափում, գինեկոլոգիական զննում, բժշկական ցուցումների դեպքում` գերձայնային և այլ հետազոտություններ։
✔️ Իրականացվում է նաև առաջին անգամ դիմած 30-60 տարեկան կանանց արգանդի պարանոցի օնկոցիտոլոգիական քննություն, իսկ բժշկական ցուցումների առկայության դեպքում` կոլպոսկոպիա ու բիոպսիա։
✔️ Օնկոցիտոլոգիական քննությամբ պաթոլոգիայի բացակայության դեպքում դեպքում` 30-60 տարեկան կանանց համար հետազոտությունը կրկնվում է 3 տարին մեկ:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook