Saturday, May 4, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Կանոնավորեք ձեր ափսեի պարունակությունը. առողջ չափաբաժիններ տոների համար

Մոտենում են տոները՝ հրաշալի ու միևնույն ժամանակ առողջության համար վնասակար ժամանակաշրջան շատերի համար: Բարեբախտաբար, առողջ սննդակարգի մշակումը ամենևին էլ բարդ չէ:

Ահա վեց հեշտ միջոց տոներին ուտելը պարզ ու հաճելի դարձնելու համար:

Ջուր խմեք և մարզվեք ուտելուց առաջ

Ուտելուց առաջ ջուրը և մարզանքը կզսպեն ձեր ախորժակը: Տոնական ճաշկերույթների ժամանակ ջուրը հիանալիորեն փոխարինում է ալկոհոլ ու սոդա պարունակող ըմպելիքներին: Մի մոռացեք ջուր խմել տոնական հավաքույթների ժամանակ ու նախընտրեք զրոյական կամ ցածր կալորիականությամբ ըմպելիքները:

Թեթև ճաշեք կամ մի փոքր կերեք հյուր գնալուց առաջ:

Հյուր գնալուց առաջ ուտելու դեպքում ավելի քիչ քաղցի զգացում կունենաք: Դուք ավելի քիչ ուտելիք կլցնեք ձեր ափսեի մեջ, քան կարիք ունեք:

Սննդակարգ մշակելիս դրական մտքերով լցվեք:

Առողջ սննդակարգը ստիպո՞ւմ է ձեզ մտածել բոլոր այն մթերքների մասին, որոնք դուք չեք կարող ուտել: Դրա փոխարեն կենտրոնացեք այն մթերքների վրա, որոնք կարող եք ուտել: Սա կօգնի ձեզ որդեգրելւ առողջ սնվելու սովորույթը: Առողջ սնվելու նախապատվությունը կհանգեցնի ավելի լավ սնվելու սովորույթին:

Մի մոռացեք չափաբաժնի մասին ՝ նախընտրելով ավելի փոքր ափսե:

Առողջ ապրելակերպի համար շատ կարևոր է հաշվի առնել, թե որքան կարող է չափաբաժինն ազդել ձեր ախորժակի վրա: Որքան մեծ է ձեր առջև դրված չափաբաժինը, այնքան ավելին դուք կուտեք, նույնիսկ այն դեպքում, եթե ձեզ կբավարարեր սննդի ավելի փոքր բաժինը: Շատ ուտելուց խուսափելու համար փորձեք մեծ ափսեից անցնել փոքրին: Մեծ ափսեի մեջ սնունդն ավելի քիչ է երևում: Ի հակառակ դրան՝ փոքր ափսեն քիչ ուտելիքով լիքն է թվում: Մեկ ափսե աղցանը ճաշից գերադասելը նկատելի արդյունք կտա չափաբաժնի վերահսկման հարցում:

Գործածեք ափսեի կեսը հասկացությունը

Տոնական ճաշի համար ափսեի կեսը լցրեք գունեղ մրգերով ու բանջարեղեններով: Մյուս կեսը լցրեք անյուղ սպիտակուցներով և ածխաջրերով: Անյուղ սպիտակուցների ձեր չափաբաժինը պետք է լինի մոտավորապես մեկ տուփ քարտի չափսով: Ածխաջրերի ձեր չափաբաժինը պետք է լինի մոտավորապես մեկ գավաթի կեսի չափով: Նախապատվություն տվեք խորոված կամ թխված սպիտակուցներին տապակված կամ պաքսիմատացված սննդի փոխարեն: Սահմանափակեք սերուցքային սոուսները, թանձրուկները, կարագն ու թթվասերը:

Ճաշեք դանդաղ

Արագ ուտելը կարող է հանգեցնել շատակերության և անցանկալի կալորիաների: Փոխարենը, կերեք դանդաղ և կանոնավորված չափաբաժիններով: Դադարեք ուտելը, երբ զգում եք, որ 80 տոկոսով կշտացել եք: Եթե համոզված չեք արդյոք կշտացել եք, թե ոչ, դադարեցրեք ուտելը ու սպասեք 20 րոպե: Փորձեք մի քանի վայրկյան զսպել ուտելիքին վերադառնալու ցանկությունը:

Առողջ սնվեք և վայելեք տոները…

Նյութի աղբյուրը՝ astghikmc.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook