Saturday, May 4, 2024
ՆորություններԲժիշկներ և հարցազրույցներ

Կրծքագեղձի քաղցկեղի զարգացման դեմ լավագույն պայքարը պարբերաբար հետազոտվելն է

Ամբողջ աշխարհում մեծ տարածում գտած կրծքագեղձի քաղցկեղը շարունակում է խլել բազմաթիվ կյանքեր: Ամենամեծ խնդիրն այն է, որ շատ հաճախ կանայք բժշկի դիմում են, երբ հիվանդությունն արդեն զարգացման վերջին փուլում է: Սկզբնական շրջանում կրծքագեղձի քաղցկեղը կարող է ընդհանրապես չդրսևորվել: Հենց այդ պատճառով յուրաքանչյուր կին կանխարգելման նպատակով պետք է պարբերաբար հետազոտվի։ Ոչ բարդ, անցավ, երկար ժամանակ չպահանջող հետազոտությունը կարող է պահպանել առողջությունը, փրկել կյանքեր։

  «Արմենպրես»-ի «Հարց Բժշկին» նախագծի հերթական թողարկման շրջանակում Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ, ուռուցքաբան-վիրաբույժ Արթուր Ավետիսյանի հետ անդրադարձել ենք կրծքագեղձի քաղցկեղին, հիվանդության կլինիկական նշաններին, առաջացման հիմնական պատճառներին և հիվանդության կանխարգելման աշխատանքներին:
 Մասնագետը նշեց, որ կրծքագեղձի քաղցկեղը կանանց մոտ ընդհանուր չարորակ նորագոյացությունների շարքում ամենից հաճախ հանդիպող տեսակն է և ժամանակին չբուժվելու պատճառով կարող է շատ լուրջ հետևանքների հանգեցնել:
 «Ցավոք սրտի, Հայաստանում շատերը կրցքագեղձի նորագոյացությունը տեսնում են այն փուլում, երբ այն տեսանելի կամ շոշափելի է դառնում: Եվ եթե այն նույնիսկ շատ փոքրիկ է, արդեն կարելի է ենթադրել, որ այն կարելի էր հայտնաբերել ավելի վաղ, պարբերաբար պրոֆիլակտիկ ստուգումների արդյունքում»,-ասաց ուռուցքաբանը:
Անդրադառնալով կրցքագեղձի քաղցկեղի առաջացման պատճառներին՝ մասնագետն ընդգծեց, որ դրանք բազմազան են և այդ տարբեր պատճառների հանդիպումը մեկ կետում կարող են հիվանդության առաջացման պատճառ դառնալ: Դա կարող է լինել ժառանգական գործոնը, ճարպակալումը, պասիվ նստակյաց կայանքը, տարբեր տեսակի հորմոն փոխարինիչների կամ կանացի հորմոններ պարունակող դեղամիջոցների չարաշաhումը և այլն:

«Չնայած կրցքագեղձի քաղցկեղը տարածված է ամբողջ աշխարհում, բայց զարգացած երկրներում հիվանդությունից մահացության ցուցանիշի իջեցման հստակ միտում գոյություն ունի: Դա նախ վաղ հայտնաբերման և որակյալ բուժման շնորհիվ է»,-ասաց մասնագետը:

Ըստ բժիշկ Ավետիսյանի՝ հիվանդությունից խուսափելու համար պետք է հետևել քաշին, վարել ակտիվ ապրելակերպ, շատ երկար չօգտագործել հորմոն փոխարինող դեղամիջոցներ և ամենակարևորը՝ պարբերաբար հաճախել բուժզննման:

Անդրադառնալով սքրինինգային ծրագրերին՝ բժիշկ Ավետիսյանը նշեց, որ դա հետազոտություն է, որի նպատակն է կոնկրետ տարիքային կամ ռիսկային խմբում հետազոտել բոլորին, ինչը հնարավորություն կտա շատ վաղ փուլում հայտնաբերել և լիարժեք կանխարգելել հիվանդության հետագա բարդացումները:

Ո՞ր կլինիկական նշանները կարող են հուշել կրցքագեղձի քաղցկեղ ունենալու մասին, եթե կրծքում առկա է կիստա, որքանո՞վ է ռիսկը մեծ, որ այն կարող է վերափոխվել ուռուցքի: Այս և մի շարք այլ հարցերին ու մասնագետի կողմից առաջարկվող լուծումներին առաջարկում ենք ծանոթանալ՝ լսելով փոդքաստը:

Շարքի հեղինակ՝ Գայանե Գաբոյան

Լուսանկարները՝ Հայկ Մանուկյանի

Leave a Reply

x Close

Like Us On Facebook