Saturday, May 4, 2024
Մանկան ԱնկյունՆորություններ

Հայաստանում ծնելիության ցուցանիշը 2022-ին նվազել է, սակայն 2023-ի հունվարին որոշակի դրական դինամիկա է արձանագրվել

Հայաստանում ծնելիության ցուցանիշը 2022 թվականին 2021 թվականի համեմատ նվազել է, սակայն 2023 թվականի հունվարին որոշակի դրական դինամիկա է արձանագրվել։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում Կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ այս մասին ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Վիճակագրությամբ տեսնում ենք, որ 2020 թվականի ընթացքում և 2021 թվականի առաջին կիսամյակում արձանագրվել է ամուսնությունների նվազում, բայց պետք է ասեմ, որ 2023 թվականի հունվար ամիսը մեզ որոշակի հույս է տալիս, որ այդ տենդենցը հակառակ ուղղությամբ է այս տարի գնալու։ Մենք այս տարի հունվարի ամսին արձանագրել ենք  վերջին երեք տարիների ընթացքում հունվար ամիսների կտրվածքով ամենաբարձր ծնելիությունը։ Առաջին անգամ 3000 հազարը հատել ենք հունվար ամսին»,- ասաց Ավանեսյանը։

Խոսելով ընտանիքներում երրորդ և չորրորդ երեխաների ծննդի մասին, Ավանեսյանը ասաց, որ տասը տարվա կտրվածքով գրեթե կրկնապատկվել է երրորդ և չորրորդ երեխաների թիվը։

Ավանեսյանի խոսքով՝  2020 թվականի պատերազմի համատեքստում հասարակության տրամադրությունների, ընկալումների մեջ փոփոխություն է եղել, և տղա երեխաների հետ կապված վիճակագրությունը փոխվել է։

«Իհարկե, պետք է շարունակել հանրային արշավների քաղաքականությունը, աշխատանքը կրթական, հանրային ընկալումների փոփոխման, նաև՝ արգելքների խստացման։ Բայց միայն արգելքներն արդյունք չեն տալիս, համալիր գործողություններ պետք է լինեն»,- եզրափակեց Ավանեսյանը։

 

Leave a Reply

x Close

Like Us On Facebook