Friday, May 3, 2024
Նորություններ

Հայաստանում հարցվածների 61 տոկոսը կողմ է առողջապահական ապահովագրությանը

Առողջապահական ապահովագրության (առողջապահական համապարփակ ծածկույթի) համար վճարելու պատրաստակամությունը գնահատելու նպատակով Հայաստանի ամերիկյան համալսարանի Ավետիսեան Օնանեան առողջապահական ծառայությունների հետազոտման և զարգացման կենտրոնն իրականացրել է հանրային կարծիքի ուսումնասիրություն։

Ոււսումնասիրության արդյունքները հրապարակվել են ՀՀ առողջապահության նախարարության ֆեյսբուքի էջում:

Հետազոտությանը մասնակցած 18-65 տարեկան ՀՀ քաղաքացիների 61%-ը կողմ է արտահայտվել առողջապահական ապահովագրությանը:

Շուրջ 73%-ը պատրաստակամություն է հայտնել վճարելու իրենց ամսական եկամտի 2-6%-ը ապահովագրությունից օգտվելու համար:

9%-ը նշել է, որ պատրաստ չեն վճարելու:

13%-ը դժվարացել են պատասխանել այդ հարցին։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook