Thursday, May 2, 2024
ՀայտարարություններՆորություններ

Հայտարարություն: Հայկական ակնաբուժության նախագծի 15-րդ միջազգային համաժողով

Հուլիսի 24-ից 26-ը Երևանում (Անի պլազա հյուրանոց) տեղի կունենա Հայկական ակնաբուժության նախագծի 15-րդ միջազգային համաժողովը՝ նվիրված ակնաբուժությանը և նեոնատոլոգիային:

Միջազգային համաժողովը բաղկացած է լիագումար և համաժամանակյա թեմատիկ նիստերից, ինչպես նաև տարբեր ոլորտներում գիտելիքի և փորձի փոխանակման, առողջապահության համակարգի բարելավման նորարարական մոտեցումները ներկայացնելու հարթակ կլինի:

Լիագումար նիստերի ելույթները նվիրված են ակնաբուժության գլոբալ մարտահրավերներին և խնդիրներին, կներկայացվի Հայկական ակնաբուժության նախագծի և գործընկերների կատարած աշխատանքը 25 տարիների ընթացքում, ինչպես նաև կանդրադառնան հեռաբժշկությանը, դրա ընձեռած եզակի հնարավորություններին:

Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև մայիսի 31-ը էլեկտրոնային նամակ ուղարկել aecp@aecp.am  հասցեին կամ գրանցվել օնլայն՝ հետեւելով հղմանը (https://www.eventbrite.co.uk/e/15th-international-conference-in-armenia-on-ophthalmology-and-neonatology-tickets-34355876351): Ներկայացման (ելույթ կամ պոստեր) ցանկության դեպքում անհրաժեշտ է վերջինիս համառոտագիրն ուղարկել aecp@aecp.am  հասցեին մինչև հունիսի 15-ը: Լրացուցիչ հարցերի դեպքում դիմել Հայկական ակնաբուժության նախագծի գրասենյակ՝ (հեռ. +37410 55 90 68, էլ. փոստ՝ aecp@aecp.am):

Leave a Reply

x Close

Like Us On Facebook