Friday, May 3, 2024
ՀիվանդություններՆորություններԲժիշկներ և հարցազրույցներ

ՀՂԻՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՎԱՐԻԿՈԶ. ի՞նչ է պետք իմանալ

Անոթային հիվանդություններից առավել հաճախ հղիության ժամանակ գլուխ է բարձրացնում վարիկոզ հիվանդությունը։
👉Պատճառը այն է, որ միաժամանակ ի հայտ են գալիս մի շարք ռիսկի գործոններ՝ փոխվում է հորմոնալ ֆոնը, չափերով մեծացող արգանդը սկսում է ճնշել կոնքի երակներին, հղիները դառնում են քիչ շարժուն, հաճախ ավելացնում են մարմնի քաշը, իհարկե կարևոր է նաև գենետիկական նախատրամադրվածությունը։
💢Հիվանդությունը հիմնականում արտահայտվում է ստորին վերջույթների մակերեսային երակային համակարգերում, բայց վարիկոզ լայնացած երակներ կարող են ի հայտ գալ նաև սեռական օրգանների շրջանում և որովայնի առաջային պատին։ Սովորաբար ծննդաբերությունից հետո լայնացած երակները, հատկապես սեռական օրգանների շրջանում, որոշ չափով հետ են քաշվում, բայց ամեն հաջորդող հղիության ընթացքում ավելի են արտահայտվում և երբեմն էլ պատճառ են դառնում կեսարյան հատումների։
❗️Այդ պատճառով կանայք, ովքեր ունեն գենետիկական նախատրամադրվածություն կամ նախորդ հղիությունների ընթացքում նկատել են անոթային խնդիրներ, պետք մյուս հղիությունների ընթացքում գտնվեն նաև անոթային վիրաբույժի հսկողության տակ։
Բնականաբար բժշկի արսենալը հղության պարագայում սահմանափակ է, բայց այնուամենայնիվ կան որոշ պրեպարատներ՝ հաբեր, քսուքներ, որոնք կարելի է օգտագործել հոգնածության, ծանրության զգացողությունը նվազեցնելու, այտուցները պակասեցնելու, երակների պատերը հնարավորինս ամրացնելու և հիվանդության զարգացումը հնարավորինս կանխելու նպատակով։ Այս առումով անփոխարինելի դեր ունի բժշկական էլաստիկ տրիկոտաժը նախատեսված հղիների համար՝ էլաստիկ զուգագուլպաներ, գուլպաներ, գոտիներ, որոնք պետք է կրել հղիության ընթացքում, ծննդաբերության կամ կեսարյան հատման ժամանակ, ինչպես նաև հետծննդյան շրջանում։
——————————
Նյութը՝
Անոթային վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու
Անոթային և լազերային վիրաբուժության բաժանմունքի վարիչ
Վլ. Ավագյանի անվ. ԲԿ

Leave a Reply

x Close

Like Us On Facebook