Sunday, April 28, 2024
ՆորություններՏուրիստական նորություններ

Հնդկաստանում լողափերին կարգուկանոն հաստատելու հավելված է գործարկվել

Հնդկաստանի Գոա նահանգի իշխանությունները հունիսի 4-ին գործարկել են Beach Vigil հավելվածը, որի օգնությամբ մտադիր են նպաստել լողափերին կարգուկանոնի հաստատմանն ու մաքրություն ապահովմանը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ին,  Գոայի գլխավոր նախարար Պրամոդ Սավանտը լրագրողներին ասել է, որ հավելվածը օգուտ կարող է տալ այն կազմակերպություններին, որոնք գործում են լողափային զբոսաշրջության շրջանակում:

«Տեղեկատվական տեխնոլոգիաների և զբոսաշրջային սեկտորի համագործակցությունն ապագայում նոր հեռանկարներ կբացի: Զբոսաշրջության և անվտանգության զարգացումը համակողմանի և կոլեկտիվ ջանք է պահանջում: Նման հավելվածով էկոհամակարգն ապագայում ևս կշահի»,-նախարարի խոսքերը մեջբերել է NDTV հեռուստաալիքը:

Նոր հավելվածը հետաքրքրված ծառայություններին, ինչպիսիք են Գոայի ոստիկանությունը, նահանգի զբոսաշրջային վարչությունը և այլ գերատեսչություններ, հնարավորություն կտա օպերատիվ տեղեկություններ ստանալ խախտումների մասին:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook