Saturday, May 4, 2024
ՆորություններԺամանց

Գյումրիում Սուրբ Զատիկը նշվեց մեծ տոնախմբությամբ

Գյումրու քաղաքապետարանի նախաձեռնությամբ Սուրբ Հարության տոնը Գյումրիում նշվեց երգ ու պարով, հյուրասիրությամբ ու  խաղերով։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, աթոռանիստ Սբ Յոթվերք եկեղեցում  Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնին նվիրված  տոնական Պատարագից հետո միջոցառումը տեղափոխվեց Աբովյան ճեմափողոց:

«Օրը լավագույն առիթներից է քաղաք այցելած հյուրերին ներկայացնելու մեր ազգայինը: Այն, որ այս օրերին հավկիթախաղը բոլոր տներում կազմակերպվում է, մտածեցինք, որ ոչինչ մեզ չի խանգարում, եթե այս տոնը միասնաբար նշենք»,- նշեց Գյումրու քաղաքապետարանի մշակույթի, երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը՝ տեղեկացնելով, որ, մշակութային կառույցների ներուժը համախմբելով, փորձ է արվուն տոնը դարձնել համաքաղաքային:

«Ուրախության կիրակի» խորագիրը կրող հիմնական միջոցառումը  տեղի ունեցավ Աբովյան ճեմափողոցում: Տոնի խորհրդով հետաքրքիր միջոցառումներ էին պատրաստել թանգարանները: Բոլոր միջոցառումներն ուղեկցվում էին ազգային-ժողովրդական երգ ու պարով, վարպետության  դասերով:

Արմենուհի Մխոյան 

Leave a Reply

x Close

Like Us On Facebook