Wednesday, May 1, 2024
Նորություններ

ՁԻԱՀ-ի հակազդմանն ուղղված Հայաստանի լավագույն փորձը կներկայացվի միջազգային համաժողովում

ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Լևոն Ալթունյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների արտակարգ և լիազոր դեսպան Յոհաննես Դաումային։

Հանդիպման ընթացքում քննարկվել են առողջապահության բնագավառում երկու երկրի համագործակցությանն առնչվող հարցեր։ Վերջին տարիներն այն հիմնականում ընթանում է Եվրամիության, ինչպես նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպության ծրագրերի իրականացման շրջանակներում:

Դեսպանը ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Լևոն Ալթունյանին հրավիրել է հուլիսի 23-ից 27-ը մասնակցելու Ամստերդամում Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում ՄԻԱՎ վարակի և համակցված հիվանդությունների նկատմամբ վարվող քաղաքականությանը վերաբերող նախարարական հանդիպմանը, ինչպես նաև դրան հաջորդող ՁԻԱՀ-ի հարցերով միջազգային համաժողովին։ Նա նշել է, որ բարձր մակարդակի այդ հանդիպումները Հայաստանի համար լավ հնարավորություն են նեկայացնելու այս ոլորտում ունեցած իր լավագույն փորձը:

Շնորհակալություն հայտնելով հրավերի համար` Լևոն Ալթունյանը կարևորել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման ոլորտում Հայաստանի ձեռքբերումները Նիդերլանդների կողմից բարձր գնահատելու համար։

Նշենք, որ դեռևս ՀՀ առողջապահության նախարարությունում շուրջ 3 տարի առաջ կայացած հանդիպման ժամանակ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, սեռական և վերարտադրողական առողջության ու իրավունքների հարցերով Նիդերլանդների Թագավո­րության դեսպան, Նիդերլանդների արտաքին գործերի նախարարության սոցիալական զարգացման վարչության պետ Լամբերտ Գրիյնսն առաջարկել է, որ 2018 թվականին Ամստերդամում կայանալիք համաժողովում Հայաստանը ներկայացնի իր փորձը, ինչից դասեր կքաղեն տարածաշրջանի մյուս երկրները։

Ի դեպ, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ՁԻԱՀ-ի հարցերով միջազգային համաժողովին նեսրկայացնելու է Եվրոպական տարածաշրջանի երկրների լավագույն վորձը, որին հայտ է ներկայացրել նաև ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը։ Հավելենք, որ ակտիվորեն մասնակցելով ՁԻԱՀ-ի հարցերով միջազգային 5 համաժողովի` կենտրոնն ունեցել է պաստառային 4 ներկայացում, համաժողովների ժողովածուներում մեր մասնագետների հեղինակությամբ տպագրվել է 4 թեզիս, 8-ը՝ ներառվել խտասկավառակներում, 4-ը՝ ներկայացվել որպես էլեկտրոնային պաստառ:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook