Tuesday, May 7, 2024
Մանկան ԱնկյունՆորություններSEO

Ճիճվակրություն. ինչպե՞ս ազատվել «անկոչ հյուրերից»

Բնության գրկում ակտիվ հանգստանալը, ավազի վրա խաղալը, մրգերի առատությունը և այլ նախապայմաններ երեխաների մոտ հաճախ առաջացնում են ճիճվակրություն (հելմինթոզ):

Այն կարող է հանդիպել նաև մեծահասակների մոտ:

Մեր հանրապետությունը համարվում է նպաստավոր գոտի այդ հիվանդությունների տարածման համար:

Հելմինթները սնվում են մարդու օրգանիզմի համար նախատեսված սննդով, խախտում են սննդի ներծծման պրոցեսները մարսողական ուղղում` բերելով նյութափոխանակության խանգարումների:

Սա հատկապես մեծ նշանակություն ունի մանկական հասակում: Սպիտակուցների, ճարպերի, ածխաջրերի, մակրո- և միկրոէլեմենտների պակասությունը երեխայի օրգանիզմում բերում է սակավարյունության, ավիտամինոզների, ֆիզիկական և նաև մտավոր զարգացման դանդաղեցման:

Մակաբույծների նյութափոխանակության արգասիքները թունավոր ազդեցություն են թողնում մարդու օրգանիզմի վրա` բերելով ալերգիզացիայի: Սա, իր հերթին, իջեցնում կամ խաթարում է օրգանիզմի դիմադրողականությունը մանրէային, վիրուսային և այլ վարակների նկատմամբ:

Հելմինթոզների ընթացքը և ախտանիշները

Մասնագետների գնահատմամաբ նախադպրոցական տարիքի երեխաների 10-ից 8-ը վարակված են որդերով: Միայն ամեն երրորդ հիվանդացած երեխայի մոտ են հայտնաբերվում հիվանդության ախտանիշներ: Արդյունքում չի նշանակվում համապատասխան հետազոտում և գանգատների իրական պատճառը մնում է չբացահայտված:

Հեմիլթոզներին բնորոշ է հիվանդության ինչպես դանդաղ և խրոնիկական, այնպես էլ` սուր ընթացքը: Սուր ընթացքով հեմինթոզներին բնորոշ են ընդհանուր ալերգիկ ռեակցիաներ` տենդ, մաշկի կրկնվող ցանավորում և քոր, այտուցներ` ինչպես տեղային, այնպես էլ տարածուն, լիմֆատիկ հանգույցների մեծացում, ցավեր մկաններում և հոդերում, շնչառական ուղիներում բորնոքային երևույթներ, ցավեր որովայնում և դիսպեպսիա:

Այդ պատճառով, եթե երեխան հիվանդանում է և ախտորոշումը պարզ չէ, արդարացի կլինի կատարել նաև հետազոտություն հելմինթների հայտնաբերման ուղղությամբ: Հայտնի են դեպքեր, երբ երեխային (երբեմն նաև մեծահասակին) երկարատև բուժում են ալերգիկ հիվանդություններից և հետո պարզվում է, որ այդ ալերգիաների պատճառը ճիճվակրությունն է:

Հաճախ են հանդիպում դիսբակտերիոզի երևույթներ: Ծանր վիճակներում որդերը կարող են փակել աղիքի լուսանցքը, առաջացնելով աղիքային սուր անանցանելիություն:

Ինչու՞ են հաճախ հիվանդանում երեխաները

Հասուն մարդու օրգանիզմում “ինտերվենտ” հելմինթների դեմ գործում են եռակի պաշտպանիչ պատնեշներ` թքի ֆերմենտներ, ստամոքսի թթվային միջավայր, աղիների տեղային իմունիտետ: Մանկական հասակում պաշտպանիչ մեխանիզմները դեռ ձևավորված չեն լինում, իսկ ստամոքսի թթվային մակարդակն ավելի ցածր է լինում, քան հասուն մարդու մոտ: Դրա հետ մեկտեղ երեխաներն անպայման ուզում են փորձել յուրաքանչյուր առարկայի համ: Հենց այս գործոններով էլ հելմինթոզները դառնում են առավելապես մանկական պրոբլեմ:

Ինչպե՞ս ազատվել «անկոչ հյուրերից»

Պայքարը որդերի դեմ պարտադիր է:

Զենտել դեղամիջոցն առավել է նրանով, որ ազդում է հելմինթների տարբեր տեսակների վրա` հատկապես սրատուտերի, ասկարիդների, ինչպես նաև առավել հազվադեպ հանդիպող ժապավենաձև որդերի:

Զենտելը գործնականորեն չի ներծծվում աղեստամոքսային համակարգից, որի հետևանքով մարդու օրգանիզմի վրա կողմնակի վնասակար ազդեցություն չի թողնում: Դեղամիջոցը շատ հարմար է երեխաների մոտ հելմինթոզների բուժման համար, որովհետև արտադրվում է ոչ միայն հաբերի, այլ նաև հաճելի համով օշարակի ձևով, որին երեխան կվերաբերվի ոչ որպես դեղամիջոցի: Հայաստանում հաճախ հանդիպող հելմինթոզների մեծ մասի բուժման համար բավարար է Զենտելի համապատասխան դեղաչափի միանվագ ընդունումը:

Զենտելը ցուցված է նաև երեխաների մոտ հաճախ հանդիպող լյամբլիոզների բուժման համար:

Նյութի աղբյուրը՝ doctors.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook