Wednesday, May 1, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Մասնագետների նոր խորհուրդ. Որքան միրգ եւ բանջարեղեն պետք է ուտել օրական

ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս օրական առնվազն 400 գրամ միրգ եւ բանջարեղեն օգտագործել։ Շատերը վստահեցնում են, որ դա հնարավոր չէ: Բայց ըստ նոր տվյալների՝ օգտակար է ավելի շատ օգտագործումը՝ առնվազն 600-700 գրամ։ Ինչպե՞ս վարվել։

Բնության պարգեւները կենսական նշանակություն ունեն, քանի որ լուրջ հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ նրանց մոտ, ովքեր օրական ոչ թե մեկ չափաբաժին (80-100 գրամ) բանջարեղեն եւ միրգ են օգտագործում, այլ 600 գրամ, մահվան ռիսկը 42 տոկոսով ցածր է: Օրական հինգ չափաբաժինը (400 գրամ) նույնպես օգտակար է, բայց ազդեցությունը մի փոքր ավելի ցածր է՝ մահացությունը նվազեցնում է 36 տոկոսով։ Մահացությունը հիմնականում նվազում է ինֆարկտների, ինսուլտներիի, տարիքային այլ հիվանդությունների եւ քաղցկեղի ավելի հազվադեպ զարգացման հաշվին, գրում է «Аргументы и факты»-ն։

Շատերը վստահեցնում են, որ այդքան ուտել հնարավոր չէ։ Բայց եթե սթափ նայեք օրական 700 գրամ բանջարեղենին, մրգերին եւ հատապտուղներին, ապա դրանք ուտելը շատ իրական է։

Բնության տված բուսական ծագման բարիքների օրական չափաբաժինը չի ներառում հետեւյալ մթերքները.

– ցանկացած թթուներ եւ մարինադներ (չափազանց շատ աղ են պարունակում),

– մուրաբաներ, ջեմեր, կոմպոտներ, հյութեր (չափազանց շատ շաքար են պարունակում),

– կարտոֆիլ (շատ անառողջ օսլա է պարունակում),

– շիլաներ (հատկապես շատ օսլա եւ քիչ բուսական մանրաթելեր կան բրնձի եւ սպիտակաձավարի մեջ),

– ավոկադո, ձիթապտուղ եւ ընկուզեղեն (բոլորն էլ առողջարար են, բայց չափից շատ ճարպեր են պարունակում)

– կոկոս:

Ավելի լավ է, իհարկե, հաճախ օգտագործել բանջարեղենային խավարտներ, կարելի է նույնիսկ աղցաններ օգտագործել։ Վերջիններս շատ լավ է ներառել ոչ միայն ճաշի, այլեւ ընթրիքի ճաշացանկում։

Որպես աղանդեր՝ հրուշակեղենի եւ այլ քաղցրավենիքների փոխարեն ավելի լավ է նախապատվությունը տալ հատապտուղներին եւ մրգերին։ Սրանք, ոչ միայն ավելի օգտակար, այլեւ ավելի համեղ են:

Որտեղ հնարավոր է՝ բանջարեղեն, կանաչեղեն, մրգեր կամ հատապտուղներ ավելացնելու շատ օգտակար սովորություն կա: Եվ, իհարկե, շատ կարեւոր են միջանկյալ ուտեստները: Եթե ճանապարհին եք եւ ինչ-որ բան պիտի գնեք, թող դա լինի խնձոր, բանան, նարինջ կամ այլ պտուղ: Այս պարզ հնարքները կօգնեն 700 գրամը ամենօրյա օգտակար իրականություն դարձնել։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook