Thursday, May 2, 2024
Նորություններ

«Մուրացան» ԲԿ-ում խուլիգանություն կատարած տղամարդիկ հայտնաբերվել են, նրանց մեքենայի մեջ մարիխուանա է հայտնաբերվել

Նոյեմբերի 16-ին համացանցում տեսանյութ էր տարածվել, որտեղ երևում էր, թե ինչպես են մի խումբ անձինք «Մուրացան» բժշկական կենտրոնում հարվածներ հասցնում հիվանդանոցի անվտանգության աշխատակցին։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նոյեմբերի 17-ին ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզները, Երևան քաղաքի վարչության գործընկերների հետ ձեռնարկած միջոցառումների արդյունքում, մայրաքաղաքի Բաբաջանյան փողոցում ձերբակալեցին և, մեքենայով հանդերձ, ոստիկանության Էրեբունու բաժին տեղափոխեցին տեսագրությունում երևացող անձանցից երկուսին, որոնցից մեկը Շիրակի մարզի Փոքր Մանթաշ գյուղի բնակիչ է, մյուսը՝ Երևանի։ Երկուսն էլ՝ նախկինում մի քանի անգամ դատապարտված։ Զննությամբ մեքենայում մարիխուանայի նմանվող զանգված հայտնաբերվեց։

Բերման ենթարկվածները ներկայացվել են Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Էրեբունու ոստիկանները հայտնաբերել և նախքննական մարմնին են ներկայացրել նաև միջադեպի մյուս մասնակիցներին։

Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook