Thursday, May 2, 2024
Նորություններ

Ներկայացվել են առաջնային օղակի գործելակարգերը

ՀՀ առողջապահության նախարարության կլինիկական ուղեցույցների և գործելակարգերի մշակման հանձնաժողովի նախագահ, «Վարդանանց» նորարարական բժշկական կենտրոնի տնօրեն Հարություն Մանգոյանի կազմակերպած հերթական թեմատիկ կլոր սեղան-քննարկման թեման էր կրծքագեղձի և միզապարկի քաղցկեղների և արյան չարորակ հիվանդությունների կասկածի դեպքերում ուղղորդման ցուցանիշները առաջնային օղակի բժիշկների համար։

Ներկայացվել է արտասահմանյան առաջատար փորձի հիման վրա մշակված չորս փաստաթուղթ, որոնց կիրառումը թերապևտին թույլ կտա վաղ ախտորոշել և պացիենտին ժամանակին ուղղորդել նեղ մասնագիտական բուժման կամ ընդլայնված ախտորոշման։ Շեշտը  դրվել է պացիենտի հիվանդության պատմության և օբյեկտիվ զննման առանցքային դրույթների որոնման և վերլուծության վրա։

Մասնակիցները, այդ թվում` ՀՀ գլխավոր թերապևտ Միքայել Նարիմանյանը, տվյալ փաստաթղթերը դիտարկել են որպես իրենց պրակտիկ աշխատանքում հանդիպող խնդիրների լուծման բանալի։

Ծավալված քննարկման և  հարց ու պատասխանի ժամանակ լուսաբանվել են մասնակիցներին հետաքրքրող բոլոր հարցերը։ Հատուկ կարևորվել է ստացիոնար օղակի մասնագետների հետ շարունակական համագործակցությունը։ Կատարված առաջարկների և դիտողությունների արդյունքում փաստաթուղթը կլրամշակվի և կընդունվի իբրև վերջնական տարբերակ։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook