Monday, May 6, 2024
ՆորություններՏուրիստական նորություններ

Շվեյցարիան կոչ է արել քաղաքացիներին խուսափել Ուկրաինա այցելություններից

Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարությունը խորհուրդ է տվել իր քաղաքացիներին զերծ մնալ Ուկրաինա զբոսաշրջային կամ այլ այցերից, որոնք չունեն մեծ հրատապություն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին համապատասխան հայտարարությունը տեղադրված է Շվեյցարիայի ԱԳՆ կայքում:

«Խորհուրդ չի տրվում այցելել Ուկրաինա զբոսաշրջային կամ այլ այցերով, որոնք հրատապ բնույթ չունեն: Ընդհանուր առմամբ, խորհուրդ չի տրվում այցելել այդ երկրի որոշ շրջաններ»,- ասվում է հայտարարության մեջ: ԱԳՆ-ից հայտնել են, որ այս ամենը բխում է դիվանագիտական գերատեսչության կողմից իրադրության վերլուծության արդյունքներից:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook