Monday, May 6, 2024
ՀիվանդություններՆորություններ

Ո՞ր զարկերակի դեպքում պետք է շտապ օգնություն կանչել

Սրտաբան, Ռուսաստանի Դաշնության վաստակավոր բժիշկ Յուրի Սերեբրյանսկին «Մոսկվա 24»-ին տված հարցազրույցում 60-ից ցածր եւ   90-ից բարձր զարկն անվանել է կյանքին վտանգ սպառնացող զարկ։ Այս ցուցանիշներով ավելի լավ է անհապաղ շտապ օգնություն կանչել։

Մասնագետի խոսքով՝ 60 զարկից ցածր ցուցանիշը համարվում է բրադիկարդիա, այսինքն՝ հազվադեպ զարկերակ, իսկ 90-ից բարձր՝ տախիկարդիա։ Սովորաբար, մարդու զարկերակը հանգստանում է քնի կամ պարզապես հանգստի ժամանակ եւ կարող է լինել րոպեում 58 կամ 50 զարկ: Բայց եթե նվազումը հանկարծակի է տեղի ունեցել, անհրաժեշտ է բժիշկ կանչել։

Ցածր զարկերակ հայտնաբերելիս անհրաժեշտ է հետազոտություն անցկացնել։ Եթե կան դադարներ դ  կամ առիթմիա, օրինակ, նախասրտային ֆիբրիլյացիա, պետք է հետազոտություն անցնել, նշել է սրտաբանը։ Ըստ նրա՝ սրտի զարկերի դանդաղում կարող է առաջանալ տարեց մարդկանց մոտ։ Սա կարող է հանգեցնել սրտի կանգի, հանկարծակի մահվան: Մասնագետը նշում է, որ 90 զարկից բարձր զարկերակը, օրինակ՝ 100 կամ 120, կարող է վկայել վերփորոքային տախիկարդիայի մասին։ Նրա վտանգն այն է, որ   կարող է վերածվել նախասրտային  ֆիբրիլյացիայի, ասել է սրտաբանը։

NEWS.am Medicine

Leave a Reply

x Close

Like Us On Facebook