Ոսկրերի մետաբոլիկ հիվանդություններ: Ռախիտ
Երեխաների և դեռահասների ոսկրերի մետաբոլիկ հիվանդությունների շարքում առանձնակի տեղ են գրավում ոսկրերի հանքայնացման խանգարումները` ռախիտը և օստեոմալացիան:
Ռախիտը ոսկրի հանքայնացման խանգարումն է աճման գոտիների մակարդակով, մինչդեռ օստեոմալացիան վերաբերվում է ոսկրային մատիքսի անբավարար հանքայնացմանը: Քանի դեռ աճման գոտիները բաց են, ռախիտը և օստեոմալացիան սովորաբար ընթանում են միաժամանակ, իսկ աճման գոտիների փակվելուց հետո առաջանում է միայն օստեոմալացիա:
Չնայած ռախիտը առավել հաճախ հանդիպում է 3-18 ամսական երեխաների շրջանում, այն կարող է ի հայտ գալ նաև նորածնային շրջանում և դեռահասների մոտ:
21-րդ դարում վիրտամին D դեֆիցիտային ռախիտը հանդիսանում է երեխաների սնուցման խանգարման կարևոր պատճառ:
Ռախիտի տարածվածությունը տարբեր տարածաշրւաններում համընկնում է բնական ինսոլյացիայի անբավարարության հետ: Աշնանը և ձմռանը ծնված երեխաները ռախիտով հիվանդանում են ավելի հաճախ և ավելի ծանր:
Վիտամին D դիֆիցիտային ռախիի տարածվածությունը արևոտ երկրներում բացատրվու է `
-հասարակական կամ կրոնական սովորույթներով /ամբողջ մարմինը ծածկող հագուստի կրում/,
-սննդի հետ կալցիումի և ֆոսֆորի պակաս ընդունմամբ/ այն համայքները, որոնց սննդաբաժնում գերակշռում է եգիպտացորենը/:
Հատկապես խոցելի են բարեխառն կլիմայում բնակվող սևամորթ էմիգրանտները, որոնց մուգ մաշկում ի համեմատ սպիտակ մաշկի ` համարժեք քանակի վիտամին D սինթեզելու համար պահանջվում է 5-10 անգամ ավելի շատ արևի լույս:
Վիտամին D դիֆիցիտային ռախիտի առաջացման բարձր ռիսկ ունեն բացառապես կրծքով կերակրվող երեխաները: Կրծքի կաթում վիտամին D-ի պարունակությունը բավարար չէ և կախված է մոր օրգանիզմում վիտամին D-ի քանակից:
Վիտամին D
Գոյություն ունի D-ի 2 բնական ձև ` վիտամին D3 /խոլեկալցիֆերոլ/ և վիտամին D2 /էրգոկալցիֆերոլ/:
D վիտամինի հիմնական աղբյուրը հանդիսանում է նրա ֆոտսբիոենեզը մաշկում արևի ՈՒՄ ճառագայթների ազդեցությամբ: Սակայն , գոյություն ունեն D վիտամինի մաշկային սինթեզի մի շարք սահմանափակումներ.
-կլիմայական պայմանները . օր. ձմեռային արևի անարդյունավետություն, ամպամած և անձրևային եղանակներ,
-մարմինը ամբողջությամբ ծածկող հագուստի կրում մուսուլման կանանց կողմից,
-ցածր մաշկային սինթեզ մգամաշկ մարդկանց մոտ:
Բացի այդ , արևի ճառագայթների ուղղակի ազդեցությունը խորհուրդ չի տրվում վաղ հասակի երեխաներին, քանի որ կա այրվածքի և մաշկի քաղցկեղի զարգացման վտանգ: Ուստի կարևորվում է նրա ընդունումը սննդի և հավելումների միջոցով:
Վիտամին D-ի հիմնական սննդային աղբյուները
–Ձողաձկան լյարդի յուղ – Ոստրեներ /Խեցեմորթներ – սնկեր
–Ձկնեղեն -Ձու – Վիտամին D-ով հարստացված կաթնամթերք, հացամթերք, ընդեղեն
–Խավիար -Կաթ
Որոշ ձկան յուղեր պարունակում են նաև A վիտամինի մեծ քանակներ, որի հավելյալ ընդունումը կարող է վնասել լյարդը և առաջացնել կոտրվածքներ:
Կալցիումի դեֆիցիտի հիմնական պատճառները`
- Ca-ի սննդային դեֆիցիտ
- PTH արտադրման քչացումը
- ռեզիստենություն PTH-ի ազեցության նկատմամբ
Հիպոկալցիեմիայի անհաս և ցածր քաշ ունեցող նորածինները, որոնք չեն հասցրել ձեռք բերել հանքային նյութերի բավարար քանակներ:Բացառապես կրծքով կերակրումը նրանց չի ապահովում Ca և P բավարար քանակություն:
Ռախիտի կլինիկական դրսևորումները
- D վիտամինի անբավարարություն ունեցող երեխաները հաճախ ասիմպտոմատիկ են: Այն շարունակվում է ամիսներ, մինչ ի հայտ կգան ռախիտի բնորոշ ֆիզիկական և ռենտֆենաբանական նշանները:
- Վիտամին D դիֆիցիտային ռախիտի կլինիկական պատկերը ներառում է ոսկրային ձևախախտումներ և ոսկրային ցավեր, որոնք հաճախ ընթանում են նորմոկալցիեմիայով կամ ասիմպտոմատիկ հիպոկալցիեմիայով: Սիմպտոմատիկ հիպոկալցիեմիան ավելի հաճախ դիտվում է կրծքահասակ երեխաների և դեռահասների մոտ, ինչը բացատրվում է նրանց աճման ավելի արագ տեմպերով և հանքային նյութերի ավելի մեծ պահանջարկով: Ընդ որում, հիպոկալցիեմիայի նշանները կարող են ի հայտ գալ ավելի վաղ, քան ոսկրային դրսևորումները:
- Վիտամին D-ի ծանր դեֆիցիտը կարող է ունենալ նաև ատիպիկ դրսևորումներ դիլատացիոն կարդիոմիոպաթիա, միելոֆիբլոգ և անեմիա:
Հիպոկալցեմիայի նշաններ
- Տետանիա /կարպոպեդալ սպազմ/
- Լարինգոսպազմ և ստրիդոր, ապնեիկ նոպաներ
- Ցնցումներ
- Մկանային հիպոտոնիա և թուլություն
- Խվոստեկի նշան-դիմային նյարդը բախելիս առաջանում է վերին շրթունքի կծկում
- Տրուսոյի նշան-հրահրվում է կարպոպեդալ սպազմ բազուկը սեղմելիս. օր. տոնոմետրի մանժեով /շարժիչ նյարդի իշեմիա/
Ռախիտի ոսկրային դրսևորումները
Ռախիտի դեպքում ախտահարվում են բոլոր ոսկրերը, առավելապես ինտեսիվ աճման և ֆիզիոլոգիական ծանրաբեռնման տեղամասերում:
- Գանգի ոսկրերի փափկացում և բարակում
- Օլիմպիակա ճակատ -ճակատաոսկրերի և գագաթոսկրերի արացցում
- Գաղտունների փակման ուշացում -ռախիտը կարող է զուգակցել նաև գաղտունների վաղ փակման և կրանիոսինոստոզի հետ
- Դենտալ խնդիրներ –
- 1.ատամների ծկթման ուշացում,
- 2.էմալի հիպոպլազիա- կարիես,
- 3.դենտալ աբսցեսներ-բնորոշ են հիպոֆոսֆատեմիկ ռախիտին
- Ողնաշարի ձևախախտումներ– կիֆոզ, սկոլիոզ
- Վերջույթների ձևախախտումներ -վարուսային /0-աձև/, վալգուսային X -աձև / և ոլորապտույտ ձևախախտումներ
- Կոնքի ձևախախտում-աղջիկների ռախիտիկ կոնքը հետագայում խնդիրներ է ստեղծում ծննդաբերության ընթացքում:
Ապրեք առողջ`
Պատրաստեց`http://aroxjblog.am/