Thursday, May 2, 2024
ՀիվանդություններՆորություններ

Որո՞նք են թույլ սրտի ախտանիշները

Թույլ սիրտը կապված է սրտի անբավարարության հետ, եւ դրա ախտանիշներից մեկը կարող է լինել հոգնածությունը, գրում է «МедикФорум»-ը:

Երբ քննարկվում են ախտանիշները, որոնք կարող են վկայել թույլ սրտի մասին, սրտաբանները հաճախ խորհուրդ են տալիս ուշադրություն դարձնել կրկնվող շնչարգելության վրա:

Հիվանդության դեպքում սիրտը կորցնում է արյունը ամբողջ մարմնով ակտիվորեն եւ ամբողջությամբ մղելու ունակությունը, եւ արյան մատակարարման այս թուլացումը բացասաբար է անդրադառնում թոքերի աշխատանքի վրա: Դրանց մեջ կարող է հեղուկ կուտակվել ու շնչաարգելություն առաջացնել։

Թույլ սրտի մասին հատկապես կարող է վկայել շնչարգելությունը, որն առաջանում է սովորական գործերից, որոնք նախկինում նման անհանգստություն չեն առաջացրել:

Բացի այդ, թույլ սրտի ամենատարածված ախտանիշներից մեկը վիճակագրորեն գերհոգնածության զգացումն է, որն առաջանում է առօրյա կյանքում, որը չի դարձել ավելի լարված կամ հոգնեցնող:

Հոգնածության, գերհոգնածության զգացումը կարող է լինել նաեւ քնի ապնոէի, շաքարախտի, անեմիայի, դեպրեսիայի, սրտի անբավարարության հետեւանք: Այս բոլոր հիվանդությունների դեպքում սիրտը արդյունավետ չի աշխատում, եւ մարմինը ստանում է ավելի քիչ թթվածին. սա առաջացնում է գերհոգնածության զգացում, չնայած հանգստին եւ քնին:

NEWS.am Medicine

Leave a Reply

x Close

Like Us On Facebook