Friday, May 3, 2024
ՀիվանդություններՆորություններԲժիշկներ և հարցազրույցներ

Որովայնի ճողվածքների արդյունավետ բուժումը: Ի՞նչ վտանգավոր հետևանքների կարող է բերել ճողվածքի օղակումը

-Ի՞նչ է իրենից ներկայացնում որովայնի ճողվածքը:

-Որովայնի ճողվածքը, դա որովայնի պատի հիմնական կրող շերտի դեֆեկտի հետևանքով զարգացած և ներորովայնային ճնշման տակ ձևավորված որովայնամզով շրջապատված ներքին օրգանների արտափքումն է:

-Ե՞րբ և ինչո՞ւ է այն առաջանում ճողվածքները: Գենետիկական գործոնը դեր ունի ճողվածքների առաջացման մեջ:

-Կարծում եմ, որ ոչ ոք չունի այս հարցի հստակ պատասխանը: Ժամանակակից  բժշկագիտությունը ճողվածքի առաջացման հիմնական պատճառ է համարում մարմնի հենքային հյուսվածքի անլիարժեքությունը, ինչը բերում է առավել խոցելի շրջաններում պատի կրող ֆունկցիայի թուլացման և ներորովայնային ճնշման ազդեցության տակ որովայնի պատի արտափքման՝ ճողվածքի առաջացման: Գենետիկական գործոնը միանշանակ ունի իր հստակ դերակատարությունը այս հիվանդության զարգացման մեջ և այն հենց պայմանավորում է այդ հենքային հյուսվածքի անլիարժեքությունը, ինչն էլ հետագայում բերում է ճողվածքի ձևավորման:

-Գիտենք, որ որովայնային ճողվածքները կարող են առաջանալ կանանց, տղամարդկանց և նույնիսկ երեխաների մոտ և շատ հետաքրքիր է իմանալ, տարբեր տարիքի և սեռի մարդկանց  մոտ  ինչ-որ կերպով տարբերվում են ճողվածքները՝ ըստ առջացման մեխանիզմի, կամ ըստ պատճառագիտական գործոնի:grizha_u_kotov

-Նախ ասեմ, որ մենք տարբերում ենք հիմնականում բնածին և ձեռքբերովի ճողվածքներ: Բնածին ճողվածքները նրանք են, որոնք արդեն իսկ գոյություն ունեն երեխայի լույս աշխարհ գալու ժամանակ: Որովայնի առումով, առավել հաճախ են հանդիպում բնածին աճուկային և պորտային ճողվածքները: Ձեռբերովի ճողվածքները իրենց հերթին կարող են լինել առաջնային և հետվիրահատական: Առաջնային ճողվածքները զարգանում են անփոփոխ, վիրահատական կամ վնասվածքային վերքերից զուրկ հատվածներում, իսկ հետվիրահատականները, կյանքի ընթացքում կատարված վիրահատություններից մնացած սպիների շրջաններում: Տղամարդկանց մոտ առավել հաճախ հանդիպում են աճուկային, կանանց մոտ՝ պորտային, «սպիտակ» գծի և ազդրային ճողվածքները: Առաջացման պատճառներից կարելի է նշել կանանց մոտ հղիությունները և ծննդաբերությունները, որոնք ձգելով որովայնի առաջային պատը նպաստում են դրա թույլ հատվածներում (օրինակ պորտային օղ) հիմնական կրող շերտի լայնացմանը, դեֆեկտի առաջացմանը և ճողվածքի ձևավորմանը: Պատճառագիտության մեջ այսօր կարևոր է ծխելու գործոնը, ինչը արդեն գիտականորեն ապացուցված է, որ բերում է հիմնական կրող հյուսվածքների թուլացմանը և ստեղծում նախապայմաններ ճողվածքի զարգացման համար:

Без названия (1)-Սովորաբար ի՞նչ գանգատներ են ունենում հիվանդները: Ի՞նչ  բարդություններ կարող են առաջանալ ժամանակին բժշկին չդիմելու հեևանքով:

-Հիմնական գանգատը, եթե ճողվածքը տեղակայված է որովայնի առաջային պատի շրջանում դա հիվանդի ուղղահայաց դիրքում կամ ֆիզիկական լարվածության ժամանակ առաջացող տեղային արտափքվածությունն է, դրա շրջանում դիտվող տհաճության, դիսկոմֆորտի, ցավի կամ այրոցի զգացողությունը, այն էսթետիկ դեֆեկտը, ինչը առաջացնում է արտափքվածությունը: Որպես օրենք ճողվածքները սկզբնական շրջանում լինում են փոքր, ապա ժամանակի ընթացքում չափերով մեծանում են: Դրանք սկզբում լինում են ներուղղվող  և հիվանդի հորիզոնական դիրքում կամ ձեռքի ներգործությամբ հեշտությամբ ներուղղվում են որովայնի խոռոչ: Ժամանակի ընթացքում կարող են ճողվածքային պարունակության և ճողվածքապարկի միջև ձևավորվել կպումներ, որոնք ներուղղվող ճողվածքը դարձնում են չներուղղվող: Այս դեպքում որևիցէ կերպ, ճողվածքը հնարավոր չէ ներուղղել որովայնի խոռոչ: Երբեմն ճողվածքը կարող է օղակվել՝ սեղմվել իր նեղ դարպասների շրջանում, ինչը արդեն համարվում է կյանքին լուրջ վտանգ սպառնացող բարդություն և պահանջում է անհետաձգելի վիրահատական բուժում, քանի որ վերջինիս հապաղումը բերում է օղակված օրգանի՝ աղեգալարի, ճարպոնի մեռուկացման՝ մահացման իր բոլոր հնարավոր հետևանքներով: Այնուամենայնիվ, եթե օղակման արդյունքում առաջացել է այս կամ այն ներքին օրգանի մեռուկացում, վիրահատության ծավալը, բարդությունը, ռիսկերը, ներ և հետվիրահատական բարդությունների հավանականությունը  խիստ մեծանում է և հնարավոր են անգամ մահվան ելքեր: Հենց նմանատիպ բարդություններից խուսափելու համար է, որ ցուցված է վաղ վիրահատական բուժումը:

– Ո՞րը պետք է լինի հաջորդ քայլը այն անձի, ով  իր մոտ նկատում է  որովայնի առաջային պատի  արտափքվածություն: Արդյո՞ք   որովայնի առաջային պատի  ցանկացած արտափքվածություն կարելի դիտարկել որպես ճողվածք:

-Ամեն դեպքում առաջին քայլը կոմպետենտ և բանիմաց բժշկին դիմելն է: Յուրաքանչյուր անսովոր արտափքում ցուցում է վիրաբույժին դիմելու համար: Վերջնական կարծիք արտափքման վերաբերյալ պետք է կազմի վիրաբույժը հիվանդի զննման արդյունքում, իսկ որոշ բարդ դեպքերում կարող է անհրաժեշտություն առաջանա նաև գործիքային հետազոտությունների կիրառման համար:

Sports-nutrition-training-Ճողվածքների կանխարգելման համար ի՞նչ խորհուրդ կտաք:
-Խորհուրդս մեկն է՝ վարել առողջ ապրելակերպ՝ զեծ մնալով ծխելուց, ունենալ բավարար ֆիզիկական ակտիվություն և խուսափել ճարպակալումից, իսկ եթե ամեն դեպքում Ձեր մոտ ախտորոշվել է ճողվածք, ապա խառնվել պետք չէ: Հիշեք, որ այդ հիվանդությունը բուժելի է, իսկ  բուժման տարբերակը վիրահատությունն է:

-Ճողվածքի բուժումը գիտենք, որ վիրահատական է: Ի՞նչ եղանակով է կատարվում վիրահաությունը:
-Այսօր վիրահատական մուտքից կախված  տարբերում են ավանդական վիրահատություններ, երբեմն բավականին տրավմատիկ և մեծ կտրվածքներով, և լապարոսկոպիկ վիրահատություններ: Պլաստիկայի եղանակից կախված հիմնականում տարբերում ենք վիրահատություններ, որոնք կատարվում են սեփական հյուսվածքներով, և վիրահատություններ, որոնց ժամանակ կիրառվում են ցանցային պրոթեզներ: Ցանկացած մեթոդի կիրառման ժամանակ լուծվում է մեկ խնդիր՝ վերացնել որովայնի առաջային պատի անլիարժեքությունը հնարավորինս վերականգնելով որովայնի առաջային պատի անատոմիան:

-Ե՞րբ  և ո՞ր դեպքում եք օգտագործում պոլիպրոպիլենային ցանց: Ո՞րն է տարբերությունը առանց  ցանցի վիրահատության և ո՞ր եղանակն է առավել արդյունավետ:
-Ժամանակակից ճողվածքաբանությունը, կարծում եմ, այլևս հնարավոր չէ պատկերացնել առանց ցանցային պրոթեզների: Սա, թերևս, կապված է այն հանգամանքի հետ, որ ճողվածքը, այլևս չի դիտարկվում որպես լոկ մեխանիկական դեֆեկտ: Ճողվածքների գերակշիռ մեծամասնության դեպքում, ինչպես արդեն վերը նշեցինք, հիվանդի օրգանիզմում առկա է հիմնական կրող հյուսվածքի անլիարժեքություն, և սա բերում է համակարգային փոփոխությունների և «ճողվածքային հիվանդության» զարգացման: Այս դեպքում, տեղային հյուսվածքների կիրառմամբ վիրահատությունները ունեն բավականին մեծ թվով կրկնություններ, իսկ ցանցային պրոթեզների կիրառումը ապահովում է առավել հուսալի և կայուն արդյունք: Ներկայումս, կարծում եմ, որ միայն ցանցային պրոթեզի տեղադրման հակացուցումն է հանդիսանում այն ցուցումը, որով կարելի է վիրահատել առանց ցանցի, մյուս բոլոր դեպքերու (ոչ մանկական) ցանցի կիրառումը ցուցված և արդարեցված է:

– Վիարահությունը լիովին ազատու՞մ է հիվանդին հետագայում ճողվածքի կրկման հավանականոimg_56a770f5eacb1ւթյունից:
-Ժամանակակից մոտեցումներով և նյութերով ճիշտ կատարված վիրահատությունը հիվանդի մոտ ապահովում է կայուն և հուսալի արդյունք: Համաձայն վիճակագրական տվյալների, նման վիրահատություններից հետո կրկնությունների հավանականությունը ցածր է  0,5%-ից: Սա բավականին լավ արդյունք է, սակայն աշխարհի ոչ մի երկրում հնարավոր չէ խոսել 100%-ոց արդյունքի մասին: Ինչ-որ է, հիվանդները պետք է վստահ լինեն, որ իրենց բժիշկը կիրականացնի ողջ հնարավորը ցանկալի արդյունքի հասնելու համար:

-Վիրահատությունից հետո հիվանդերը ե՞րբ են անցնում իրենց առօրյա կյանքին: Ֆիզիկական աշխատանքի սահմանափակում պետք է թ՞ե ոչ:
Այս հարցի պատասխանը կախված է վիրահատության մեթոդի ընտրությունից: Մեթոդները, որոնք կիրառվում են իմ կողմից, թույլ են տալիս հիվանդին ակտիվացնել հենց վիրահատության օրը: Վիրահատությունից արդեն ժամեր անց հիվանդները նստում են, քայլում, անգամ կարող են աստիճան բարձրանալ: Հաջորդ կամ էլ երկրորդ օրը, հիվանդների զգալի մասը  դուրս են գրվում հիվանդանոցից և կարող են մեքենա վարել, զբոսնել, բարձրացնել սահմանափակ ծանրություններ: Եթե հիվանդի աշխատանքը կապված չէ մեծ ֆիզիկական ծանրաբեռնվածությունների հետ, նրանք իրենց առօրյային կարող են վերադառնալ 3-7 օրից: Ծանր ֆիզիկական աշխատանքի խորհուրդ է տրվում անցնել աստիճանաբար 1,5-3 ամիս վիրահատությունից անց:

Հարցերի  և կոնսուլտացիայի կազմակերպման համար կարող եք գրել մեր ֆեսբուկյան էջին՝ https://web.facebook.com/aroxjblog.am 

Հարցազրույցը պատկանում է aroxjblog.am կայքին: Մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ ակտիվ հղումը կայքի պարտադիր է:

Ցանկանու՞մ եք նիհարել:  Ստամոքսի բալոնավորումը հենց Ձե՛զ համար է:  Անցե՛ք հղումով և մասնակցե՛ք վիկտորինային:  Մանրամասները` այստեղ

Leave a Reply

x Close

Like Us On Facebook