Ուկրաինայում հաստատվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը
Ուկրաինայի տարածքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը: Այս մասին տեղեկացնում է meduza.io կայքը` հղում անելով Ուկրաինայի առողջապահության նախարարությանը: Ուկրաինայի առողջապահության նախարարությունն այս մասին տեղեկացրել է ճեպազրույցի ժամանակ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը շուրջ 90 000 է, մահացել է 3100-ից ավելի մարդ:
Համաճարակի օջախը Չինաստանի Հուբեյ նահանգի Ուհան քաղաքն է: