Saturday, May 4, 2024
Նորություններ

Չորամրգերը նույնքան օգտակար են, որքան թարմ մրգերը

Սննդաբանները նշում են, որ չորամրգերը ոչ պակաս օտակար են, որքան թարմ մրգերը: Դրանք չեն զիջում ոչ էներգետիկ արժեքով, ո՛չ էլ օգտակարությամբ: Մասնագետների հավաստմամբ՝ չորամրգերի գործածությունը կանխում է նյութափոխանակության խանգարումն ու պաշտպանում քաղցկեղից:

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ չորամրգերը սննդային մանրաթելերի հիանալի աղբյուր են: Ընդ որում՝ դրանք ունեն շատ ցածր գլիկեմիկ ինդեքս, ուստի կարող են կանխել նյութափոխանակության խանգարումը:

Բացի այդ, չորամրգերի մեջ հայտնաբերվել են մեծ քանակությամբ ֆենոլային ակտիվ միացություններ, որոնք պաշտպանում են սրտանոթային հիվանդություններից, ավելորդ քաշի կուտակումից և քաղցկեղի որոշ տեսակներից:

Նյութի աղբյուրը՝ med2.ru

Leave a Reply

x Close

Like Us On Facebook