Tuesday, May 7, 2024
ՀիվանդություններՆորություններ

Ռապունցելի համախտանիշ. Չեչնիայում բժիշկները մոտ 3 կգ մազ են հանել 11-ամյա աղջկա ստամոքսից

Չեչնիայում բժիշկները Ռապունցելի համախտանիշով հիվանդի վիրահատություն են իրականացրել: Ինչպես հայտնում է FOX5 հեռուստաալիքը՝ հղում անելով Չեչնիայի առողջապահության նախարարությանը, խոսքը 11-ամյա աղջկա մասին է:

Գրոզնիի հիվանդանոցի մասնագետներն, ընդհանուր առմամբ, մոտ 3 կգ կշռող մազ են դուրս բերել աղջկա ստամոքսից: Վիրահատությունն իրականացվել է հոկտեմբերի 7-ին:

Ինչպես բժիշկներն են հայտնել, աղջկա ստամոքսը գրեթե ամբողջությամբ պատված է եղել մազերով:

Ռապունցելի համախտանիշը, սովորաբար, հանդիպում է աղջիկների շրջանում, որոնք իրենց վարսերի ծայրերը ծամելու և կուլ տալու սովորություն ունեն, ինչն էլ պայմանավորված է սթրեսով կամ հուզական խանգարումներով:

Նշվում է, որ աղջիկը որովայնի հատվածում ցավեր է զգացել, ինչպես նար թուլություն և սրտխառնոց է ունեցել հիվանդության պատճառով:
Նյութը ՝ med.tert.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook