Friday, May 3, 2024
ՆորություններՏուրիստական նորություններ

Ռուսական «Աէրոֆլոտը» վերականգնում է թռիչքները դեպի Հայաստան

Ռուսական «Աէրոֆլոտ» ազգային ավիափոխադրողը վերականգնում է կանոնավոր ուղևորափոխադրումները դեպի Հայաստան մարտի 22-ից։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով ընկերության մամուլի ծառայությանը։

Ըստ հաղորդագրության, «Աէրոֆլոտը» թռիչքներ կիրականացնի SSJ-100 ինքնաթիռներով։
Հիշեցնենք, որ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողություններ սկսելուց հետո «Աէրոֆլոտը» դադարեցրեց իր թռիչքները մի քանի տասնյակ երկրներ՝ այդ թվում և Հայաստան։ Նման որոշումները պայմանավորված էին արևմտյան պատժամիջոցներով, որոնք ուղղակիորեն վերաբերվում էին ընկերության՝ լիզինգով վերցրած արտասահմանյան արտադրության ինքնաթիռներին։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook