Monday, May 6, 2024
Նորություններ

Ռուս գիտնականները, հետվիրահատական ​​շրջանում հյուսվածքների վերականգնման համար, հակաբիոտիկով հիդրոգել են ստեղծել

Սարատովի պետական համալսարանի գիտնականները հակաբիոտիկով հիդրոգել են ստեղծել։ Այս մասին հոդված է հրապարակվել Pharmaceutics ամսագրում։

Գիտնականները նշել են, որ նոր հիդրոգելը երկարաժամկետ ազդեցություն ունի եւ կարող է օգտագործվել հյուսվածքների վերականգնման նպատակով։ Հեղինակները նշել են, որ իրենց ստեղծած հիդրոգելը անվնաս է մարմնի բջիջների համար եւ ոչնչացնում է բակտերիաները՝ չվնասելով հյուսվածքներին։

Ըստ նրանց՝ հիդրոգելը ստացվում է չոր փոշուց՝ այն ջրի մեջ 40/60 հարաբերակցությամբ նոսրացնելով։ Այնուհետեւ ավելացվում է հակաբիոտիկ: Դրանից հետո լուծույթը տաքացվում է մինչեւ ցանկալի ջերմաստիճանը եւ ստանում կայուն ձեւի պինդ հիդրոգել, ասել է հետազոտող Վալենտինա Պլաստունը։

Մասնագետը բացատրել է, որ հիդրոգելը նախատեսված է հետվիրահատական շրջանում ինվազիվ միջամտության տարածքները ախտահանելու համար: 48 ժամվա ընթացքում այս նյութը արտադրում է ցեֆազոլինի բավարար քանակություն, որն անհրաժեշտ է մարմնի որոշակի տարածքում միկրոօրգանիզմները ամբողջությամբ ճնշելու համար:

NEWS.am Medicine

Leave a Reply

x Close

Like Us On Facebook