Saturday, April 27, 2024
Հոգեբանի անկյունՆորություններԲժիշկներ և հարցազրույցներ

Սթրեսը կարող է հանգեցնել անպտղության. Սևադա Հակոբյանի անդրադարձը

Սթրսի հետևանքներին անդրադարձել է Հայ Ամերիկյան Առողջության Կենտրոնի սեքսապաթոլոգ, դոցենտ Սևադա Հակոբյանը։

Նա գրում է․ «Ցավոք սրտի, մենք ապրում ենք չափազանց դժվարին ժամանակաշրջանում. բարձր սթրեսային իրավիճակ, տագնապ, դեպրեսիա, էմոցիոնալ ընկճվածություն: Սակայն որպես ազգապահպանման խնդիր հարկ է ընգծել նաև ծնելիության խթանմանն ուղված ջանքերի կարևորությունը, անպղության խնդրի լուծման առավել արդյունավետ մեխանիզմների մշակումը:
Սթրեսի և անտղության կապը գիտականորեն ապացուցված փաստ է:
Ուժեղ սթրեսը հանդիսանում է հղիության լուրջ խոչընդոտ՝ բարձրանում է գոնադոտրոպին-ընկճող հորմոնի (GnIH) քանակը, ինչը հանգեցնում է տղամարդու և կնոջ պտղաբերության տևական իջեցման: Հորմոնի բացասական ազդեցությունը երկար ժամանակ շարունակվում է նույնիսկ սթրեսի ավարտվելուց հետո:
Ծնող դառնալ պլանավորող տղամարդու և կնոջ հոգեկան ու մտավոր վիճակը կարևոր դեր ունի: Ձգձգվող և տևական սթրեսը տղամարդու օրգանիզմում հանգեցնում է սերմառաջացման գործընթացի խանգարման և հանգեցնում սերմնահեղուկի որակական ու քանակական խնդիրների: Տուժում է նաև սեռական ֆունկցիան, երբեմն հանգեցնելով դրա բոլոր դրսևորումների խաթարման (Էրեկցիա, էյակուլյացիա, սեռական ցանկություն):
Կանանց օրգանիզմում խանգարվում է դաշտանային ցիկլի հորմոնալ կարգավորումը՝ ինչը կարող է հանգեցնել ձվազատման արգելակման, արգանդում սաղմի ներդրմանը: Սթրեսը նաև պատճառ է հանդիսանում արգանդի գերտոնուսի և արգանդափողերի սպազմի՝ բերելով ռեպրոդուկտիվ համակարգի խիստ բացասական հետևանքների։
Իրականում, առողջ ապրելակերպի, ճիշտ սննդակարգի, սթրեսի կառավարման և բժշկի հետ համատեղ բուժման արդյունքում է հնարավոր արդյունավետ հաղթահարել անպտղության խնդիրը»:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook