Friday, May 3, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Ինչ խնդիրներ կարող են զարգանալ մսից հրաժարվելու դեպքում

Մսից հրաժարվելը երկարաժամկետ հեռանկարում կարող է բացասաբար անդրադառնալ առողջության վրա։ Այս մասին Life.ru-ի հետ զրույցում ասել է սննդաբան, թերապևտ Ելենա Տիխոմիրովան՝ նշելով, թե ինչ հետևանքների կարող է հանգեցնել բուսակերությունը:

Մասնագետի խոսքով՝ օրգանիզմում երկաթի պակասը զարգանում է շատ դանդաղ և չի ունենում արտահայտված ախտնշաններ։ Մինչև երեք ամիս միս չօգտագործելու դեպքում որևէ սարսափելի բան տեղի չի ունենա, սակայն լիակատար անցումը բուսական սննդին ժամանակի ընթացքում անխուսափելիորեն կազդի առողջության վրա։

«Երբ մարդը որոշում է միս չուտել, ժամանակի ընթացքում երկաթի պակաս է առաջանում, որը շատ դանդաղ է զարգանում։ Աստիճանաբար այս վիճակը վերածվում է սակավարյունության, որի դեպքում էրիթրոցիտներում նվազում է հեմոգլոբինի ընդհանուր կոնցենտրացիան, իսկ շիճուկի մեջ նվազում է երկաթի և ֆերիտին մակարդակները»,- բացատրել է բժիշկը։

Նրա խոսքով՝ սակավարյունությունը հատկապես վտանգավոր է հղիության ընթացքում, քանի որ այն կարող է հանգեցնել պտղի զարգացման լուրջ խանգարումների և անգամ հղիության ընդհատման։ Երկաթի պակասն ազդում է նաև մարդու ընդհանուր վիճակի վրա։ Դրա հետևանքով նկատվում է աշխատունակության անկում, երեխաներն սկսում են ավելի վատ սովորել, իսկ մարզիկները չեն կարողանում կատարել վարժություններ, որոնք ֆիզիկական մեծ ծանրաբեռնվածություն են ենթադրում։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook