Wednesday, May 1, 2024
ՀիվանդություններՆորություններ

Սկոլիոզի հիմնական առանձնահատկությունը ոլորման առկայությունն է

Սկոլիոզի հիմնական առանձնահատկությունը ոլորման առկայությունն է։Ոլորումը ուղղահայաց l4b1j97bd1nzgmkfvor1sx4m7առանցքի շուրջ ողերի խախտումն է, որը ուղեկցվում է դրանց առանձին մասերի աղավաղմամբ և հարակից ողերի տեղահանմամբ աճի ողջ ընթացքում։ Ուռուցիկ կորության վերին հատվածում ողի փշաձև ելունը թեքվում է դեպի դուրս, իսկ ներքևի հատվածում՝ դեպի ներս։ Սկոլիոզի գոգավոր հատվածում մկանները և ջլերը կարճացած են, ուռուցիկ հատվածում՝ ձգված։ Ձգված մկանները զգալիորեն թույլ են, քան կարճացածները։ Կողոսկրերը թեքված են, կրծոսկրը տեղահանված է և թեքված է դեպի դուրս։ Կրծքավանդակը առավել դեֆորմացվում է կրծքային ողերի հատվածում, կողոսկրերի տեղահանումը հանգեցնում է վերջինիս ձևի փոփոխությանը: Այս կառուցվածքային փոփոխությունները հանգեցնում են սրտանոթային և շնչառական համակարգերի, աղեստամոքսային տրակտի և օրգանիզմի այլ համակարգերի աշխատանքների խախտումներին։ Ելնելով սկոլիոզի էթիոլոգիայից և պաթոգենեզից տարբերում են դրա հետևյալ ձևերը բնածին այդ թվում և դիսպլաստիկ¤, նևրոգեն, ստատիկ և իդիոպատիկ:

Ընդունված է տարբերակել սկոլիոզի 3 խմբեր՝

դիսկոգենիկ,

ստատիստիկ,

նյարդամկանային։

Դիսկոգենիկ սկոլիոզ:  Այս դեպքում նյութափոխանակության խանգարումները կապակցող հյուսվածքում հանգեցնում են ողնաշարի կառուվվածքի փոփոխության, ինչի հետևանքով թուլանում է միջողային սկավառակը և ողերի մարմինների միջև կապը։ Տեղի է ունենում ողնաշարի կորություն և դիսկի տեղաշարժում։

 Ստատիստիկ (գրավիտացիոն) սկոլիոզ: Այսպես ընդունված է կոչել սկոլիոզը, որի զարգացման առաջնային պատճառ է հանդիսանում ստատիստիկ ֆակտորի՝ ողնաշարի վրա ասիմետրիկ ծանրաբեռնվածության առկայությունը, որը պայմանավորված է մարմնի բնածին կամ ձեռքբերովի անհամաչափություններով (օրինակ՝ ստորին վերջույթների անհամաչափություն, կոնքազդրային հոդի պաթոլոգիա)։ Այսպիսով, սկոլիոզի զարգացմանը տանող անմիջական պատճառ է հանդիսանում մարմնի ծանրության ընդհանուր կենտրոնի տեղաշարժումը դեպի ողնաշարի ուղղահայաց առանցք։

Նյարդամկանային սկոլիոզ: Զարգանում է կեցվածքի ձևավորմանը մասնակցող մկանների ասիմետրիկ թուլացման կամ դրանց ֆունկցիոնալ անբավարարվածության հետևանքով։ Սկոլիոզի ձևաբանական դասակարգումը հիմնված է ողնաշարի կորության ֆունկցիոնալ և կառուցվածքային բաղադրիչների բնութագրման հիման վրա՝ կախված սկոլիոզի էթիոպաթոգենետիկ տեսակից, հիվանդության տևողությունից, հիվանդի տարիքից։    Սկոլիոզի կանխարգելումն առավել արդյունավետ է, քան բուժումը։ Բնածին կամ ձեռքբերովի սկոլիոզի (ոսկրերի և հոդերի վնասվածքների կամ հիվանդությունների հետ կապ չունեցող) 1-ին ախտանշանների դեպքում, բժշկի հետ խորհրդակցելուց հետո, անհրաժեշտ են ողնաշարի վրա բեռնվածությունը թեթևացնող ռեժիմ, վիտամիններով հարուստ սնունդ, հարթ, կոշտ անկողին, բավարար քուն, օդային և արևային լոգանքներ, առավոտյան մարմնամարզություն։ Սկոլիոզի վաղ հայտնաբերումը (ողնաշարի ոչ օրգանական ախտահարումով պայմանավորված) և բժշկի կանխարգելիչ ու բուժական խորհուրդներին համբերատար, պարտադիր հետևելը մեծ մասամբ արդյունավետ են։Մասնագիտական սկոլիոզի կանխարգելումը ենթադրում է աշխատանքի և հանգստի ճիշտ ռեժիմ, աշխատանքի ընթացքում ֆիզկուլտուրային դադարներ, մկանների ընդհանուր առողջացմանը և ամրապնդմանը նպաստող ֆիզկուլտուրայով և սպորտով զբաղվելը։  

Սկոլիոզը բուժում են ողնաշարի ձևն ուղղող հատուկ մարմնամարզական վարժությունների միջոցով, որոնք նշանակում և հսկում է բժիշկը։

Ապրեք Առողջ…

Պատրաստեց՝  Ա . Հարությունյան

Leave a Reply

x Close

Like Us On Facebook