Friday, May 3, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Սոխը ամենատարածված, արժեքավոր և հնագույն բանջարեղեններից է

Սոխ (Allium cepa), ամենատարածված, արժեքավոր և հնագույն բանջարեղեններից է, մշակվում է կլիմայական բոլոր գոտիներում և օգտագործվում գրեթե բոլոր կերակուրների մեջ։ Սոխը մեծ չափով օգտագործվում է նաև թարմ վիճակում, որպես աղցանային բանջար։

Սոխի սննդարար հատկությունները բնորոշվում են դրա մեջ գտնվող շաքարներով, (6-10%), սպիտակուցներով (մոտ 2%) և հանքային աղերով (0,6 – 1,12%)։

Սոխ

Սոխի կալորիականությունը մոտ 400 է, բացի այդ, սոխը դեռ հին ժամանակներից հայտնի է որպես ուժեղ բակտերիասպան (բակտերոցիդ) և բուժիչ հատկություններ ունեցող բուսատեսակ, քանի որ նրա հյութի մեջ պարունակվող եթերային նյութերը՝ ֆիտոնցիդները ունեն բակտերիաներ ոչնչացնելու բարձր հատկություն։ Պարզված է, որ սոխի հյութի մեջ մի քանի րոպեում կարող են ոչնչանալ տիֆի, դիզենտերիայի, դիֆթերիայի և այլ հիվանդաբեր բակտերիաներ։

Բույսը պարունակում է մոտ 10 տոկոս շաքարներ, 1,5-2 տոկոս սպիտակուցներ, բջջանյութ, եթերային յուղեր, պեկտին, լորձ, ֆերմենտներ, յոդ, ծծումբ, կիտրոնի եւ խնձորի թթուներ եւ շաքարային դիաբետի դեպքում օգտակար գլիկոզիդներ։ Կալցիումի (31 մգ), կալիումի (175), ֆոսֆորի (58) եւ մագնիումի (14 մգ) փոխհարաբերակցությունը սպիտակ կճեպ ունեցող սոխում շատ բարենպաստ է կալցիումի յուրացման համար։ Կանաչ սոխը պարունակում է 2 մգ բետա-կարոտին, 30 մգ ասկորբինաթթու, 0,3 մգ նիկոտինաթթու, 0,9 մկգ բիոտին, 18 մկգ ֆոլացին, 1 մգ վիտամին E։

Գլուխ սոխը պարունակում է 10 մգ ասկորբինաթթու, 1,2 մգ նիկոտինաթթու, 0,9 մկգ բիոտին, 9 մկգ ֆոլացին, 0,2 մգ E։ Բույսը պարունակում է նաեւ B1, B2, B5, B6 վիտամիններ։ Սպիտակ սոխուկ եւ սպիտակ վերգետնյա սուրարմատ «ոտիկ» ունեցող պրասասոխը ավելի հարուստ է՝ 32 մկգ ֆոլացին, 1,4 մկգ բիոտին, 0,3 մգ պիրիդոքսին, 35 մգ ասկորբինաթթու, 0,1 մգ B1, 1,5 մգ E, քան այլ գույնի սոխերը։ Զիջում է նիկոտինաթթվի (0,5 մգ) քանակով։

Հայտնի է, որ սոխի կճեպը ինչ-որ չափով զտում է ջուրը, կճեպի թուրմն ամրացնում է մազերը, իջեցնում ճնշումը, բարերար ազդեցություն ունի սրտի վրա, բարձրացնում է դիմադրողականությունը, պայքարում է ալերգիայի դեմ։

Պարզվել է, որ կճեպի մեջ բավականին մեծ է կվերցետինի պարունակությունը։ Կվերցետինն ունի հակաուռուցքային հատկություն։ Բժիշկ Դ.Ռ. Ֆերրին 1996 թ. «Clin Cancer Res.» ամսագրում հրապարակել է համոզիչ ապացույցներ այն մասին, որ կվերցետինը վերականգնում է p53 գենը քաղցկեղի բջիջում։ Այս գենի մուտացիայի դեպքում առաջանում են ուռուցքների 50-60 տոկոսը։ Կվերցետինը կանխարգելում եւ գրեթե բուժում է կրծքագեղձի, շագանակագեղձի, հաստ աղիի, թոքերի, ուղեղի քաղցկեղը։ Ունի հակագիստամինային հատկություն, օգտակար է շաքարային դիաբետի դեպքում։ Կանխարգելում է ծերացման գործընթացը։

Ճապոնացի գիտնականներին հաջողվել է սոխի մեջ հայտնաբերել այնպիսի միացություններ, որոնք հեշտությամբ մարսվում են օրգանիզմի կողմից և դրականորեն ազդում մարդու հիշողության վրա։

Մասնագետները հետազոտություններ են անցկացրել, որոնց ընթացքում ուսումնասիրել են սոխի ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա։ Բացահայտվել է, որ սոխը նպաստում է դրական էմոցիաների ընկալմանը և հիշողության վերականգնմանը։ Պատճառը կայանում է նրանում, որ վերոնշյալ միացությունը, հայտնվելով արյան մեջ, երիտասարդացնում է նրա բջիջները և խթանում դրանց աշխատանքը, կարծում են մասնագետները։

Հետազոտողները խորհուրդ են տալիս սոխն օգտագործել մեղրի հետ։ Նման սննդակարգը հատկապես առողջարար է մեծահասակներին, ովքեր նախատրամադրված են սկլերոզի։

Ժողովրդական բժշկություն

Սոխը հին ժամանակներից օգտագործվել է ժողովրդական բժշկության մեջ: Սոխը բացում է ախորժակը, նպաստում  մարսողությանը, օրգանիզմում` երիկամային քարերի քայքայմանը: Ռուսական հին դեղատոմսերի մեջ սոխը, իր մեջ պարունակվող ֆիտոցիդների շնորհիվ, հիշատակվում է որպես սնկային, վիրուսային և տարբեր բացիլներ ոչնչացնող միջոց:

Անգինայի, գրիպի, թոքերի թարախային պրոցեսների, նույնիսկ տուբերկուլյոզի դեպքում՝ խորհուրդ է տրվում կատարել սոխով ինհալացիաներ:Մաքուր բաժակի մեջ 2 ճաշի գդալ մանր կտրատած սոխ լցրեք, 1 թեյի գդալ մեղրամոմ, ձագարով փակ բաժակը տեղադրեք եռացրած ջրով լի կաթսայի մեջ: Ձագարի ծայրը մոտեցրեք քթանցքին և 10 րոպե շնչեք: Այդ պրոցեսը պետք է կրկնել օրը 3-4 անգամ:

Գլուխ սոխի թարմ հյութը մեղրի հետ օգտակար է հազի, բրոնխիտի, աչքի բիբի վրայի սպիտակ հատի, միջատների կծոցների, կոշտուկների, գորտնուկների, սնկային հիվանդությունների, ինչպես նաև` ռևմատիզմի, անքնության դեպքում: Թարախային պարկիկների դեպքում 2 բաժին ջեռոցում եփած գլուխ սոխը 1 բաժին տնտեսական օճառի քերվածքի հետ խառնել, լավ տրորել և օրը մի քանի անգամ փաթաթել թարախակալված հատվածին: Նաև կարող եք եփած սոխն առանձին փաթաթել: Կլանում է թարախը:

Հազի դեպքում բադի յուղը եւ գլուխ սոխի քերվածքը խառնել, տրորել, ապա քսել կրծքավանդակին և պարանոցին: Տաք հագնվեք և առավոտյան սոված ստամոքսին 1 ճաշի գդալ դրանից ընդունեք:

Մազարմատների ամրացման համար 1 բաժին կոնյակը, 4 բաժին սոխի քամած հյութը, 6 բաժին կռոթուկի  արմատների թուրմը խառնել, քսել մազարմատներին, 2 ժամ պահել տաք սրբիչով փաթաթած, ապա լվանալ: Ցանկալի է կրկնել շաբաթը 1 անգամ:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook