Վիլհելմսխյոհե լեռնային այգի. լուսանկարներ
Վիլհելմսխյոհե լեռնային այգի (գերմ.՝ Bergpark Wilhelmshöhe), լանդշաֆտային այգի Գերմանիայի Կասել քաղաքում։ Այգու տարածքը 2,4 քառակուսի կիլոմետր է։ Եվրոպայի խոշորագույն լեռնային այգին է և երկրորդ ամենամեծ զբոսայգին՝ լեռան լանջին։ Բերգպարկի կամ «լեռնային պարկի» կառուցումը սկսվել է 1696 թվականին՝ Հեսսեն նահանգի Կասել քաղաքում։ Կառուցումը տևել է մոտ 150 տարի։ Այգին այսօր բաց է հանրության համար։ 2013 թվականին ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում։
Այգին սկզբնապես կառուցվել է բարոկկո ոճով և ֆրանսիական կանոնավոր այգու պես։ Ջրային ջրվեժները զառիթափով հոսում էին դեպի Վիլհելմսխյոհե պալատ։ Հետագայում այգին վերակազմավորվել է որպես Անգլիական բնապատկերային այգի: 1143 թվականին Մայնցի Canons Regular համայնքի քահանաները հիմնադրեցին Weißenstein վանքը, ներկայիս Վիլհելմսխյոհե պալատի կողքին։ Վանքը լուծարվեց բողոքական ռեֆորմացիաների ժամանակ։ Ֆիլիպ I Հեսսեն (Philip I of Hesse) մնացած շենքերը օգտագործեց որպես որսորդական տնակ, որը լիովին վերակառուցեց նրա ժառանգորդ Մորից Հեսսեն-Կասսելը (Maurice of Hesse-Kassel), 1606-1610 թվականներին։
Կասելյան Հերկուլեսը (Kassel Hercules) պղնձե հուշարձան է, որը պատկերում է հին հունական Աստված Հերակլեսին (Grärkälts, German Herkules)։ Դա 3-րդ դարի Ֆարնեզեյան Հերկուլես (Farnese Hercules) արձանի կրկնօրինակն է (հեղինակ՝ Գլիկոն)։ Կասելյան արձանի հեղինակը Ջովաննի Ֆրանչեսկո Գուրնյերոն է։
Վիլհելմսխյոհե պալատը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ վնասվել է ռազմավարական ռմբակոծություններիցից։ 1968–1974 թվականներին այն վերակառուցվել է որպես արվեստի թանգարան։ Պարունակում է պաստառների հավաքածու, հունա-հռոմեական հավաքածու և հին վարպետների նկարների պատկերասրահ։ Հավաքածուն ընդգրկում է 16 և 17-րդ դարերի գերմանացի, իտալացի, ֆրանսիացի և իսպանացի նկարիչների գլուխգործոցներ։ Այն ընդգրկում է Ռեմբրանդ վան Ռեյնի երկրորդ ամենամեծ հավաքածուն Գերմանիայում։ Նրանց թվում են Ռեմբրանդի հայտնի «Saskia» և Ֆրանս Հալսի «The Man with the Slouch Hat» կտավները։