Thursday, May 2, 2024
Հոգեբանի անկյունՆորություններ

Տղամարդու սիրահարվածության 5 նշան

1. Նա սեռական հակում է զգում

Տղամարդու սիրահարվածության գլխավոր նշանը ցանկությունն է, սեռական հակումը:  Եթե տղամարդը ցանկանում է այդ կնոջը, նա շանս ունի սիրված դառնալու:  Բայց դա դեռ երաշխիք չէ, որ նա իրոք սիրահարված է ձեզ: Չէ որ ցանկացած տղամարդ ի բնե ֆիզիկական միավորման մշտական ձգտում ունի, սերնդի շարունակման բնազդը մարդկային ամենահզոր էներգիան է:

Ինչ մեղքներս թաքցնենք. երբ տղամարդը նայում է կնոջը,  գործնականում սկանավորում է նրան որպես մերձեցման առարկայի: Նրա ուղեղում գիտակցությունից անկախ տումբլեր է միանում. «Իսկ նա ինձ հետ անկողին կմտնի՞»: Եվ նրա հետագա ամբողջ պահվածքը կարող է բխել հակառակ սեռի հանդեպ այդ բնական տղամարդկային հետաքրքրությունից:  Տղամարդու մեջ արթնանում է որսորդը: Ընդ որում, որքան անմատչելի է որսը, այնքան հզոր եւ   սուր է տիրապետելու ցանկությունը: Տղամարդն ինքնահաստատվում է սեքսի միջոցով:   Դա նրա տղամարդկային հիմքի ապացույցն է: Բայց երբեմն դա ընդամենը անինքնավստահությունը հաղթահարելու միջոց է:  Ահա, նա հասել է իր ուզածին: Հետաքրքրությունը հանգում է: Նշանակում է, ցանկությունը ոչ միշտ է սիրո մասին վկայում: Բայց կարո՞ղ ենք մենք մի կետով բավարարվել:  Ճիշտ է: Չենք կարող, որովհետեւ մեր հոգու բոլոր մանրաթելերով ձգտում ենք ոչ թե ընդամենը էրեկցիայի, այլ սիրո եւ քնքշանքի: Իմիջիայլոց, ինչպես եւ կանայք:

2. Տղամարդը հոգեկան մերձեցման է ձգտում

Նա ձգտում է շփվել ձեզ հետ, զանգում է, գրում է, կանգնում է մուտքի մոտ, պատմում է իր մասին, նույնիսկ լսում է:  Նա բոլոր հնարավոր միջոցներով ջանում է շփվել ձեզ հետ:

3. Նա հաճույքով ձեզ թողնում է իր կյանք

Ընդհանրապես տղամարդիկ այնքան պահպանողական են, որ ինչ-որ մեկին իրենց կյանք, տարածություն, ամուրու որջ թողնելու հնարավորությունն ընկալում են որպես ոտնձգություն իրենց թանկարժեք ազատության նկատմամբ: Իսկ եթե նա այնուամենայնիվ համառորեն փորձում է ձեզ գրավել դեպի իր տարածություն, դա սիրո ակնհայտ նշան է:

4. Նա պատրաստ է զոհաբերությունների

Նա ուրախ է փոխվել, զիջումների գնալ, շտկել իր պլանները, կյանքը, ժամանակ, ուժեր, էներգիա ծախսել ձեզ եւ ձեզ հետ հարաբերությունների վրա:

5. Նա ջանում է հոգ տանել ձեր մասին

Ամեն ինչ նյութականի մի հանգեցրեք: Ամեն տղամարդու չէ, որ հաջողվում է բավարարել կնոջ` բարեկեցությանը վերաբերող բազմազան պահանջմունքները, հատկապես` մեր ժամանակներում:  Բայց գնահատեք այդ անելու նրա ձգտումը:  Նա կփորձի հարմարվել տրամադրությանը եւ կռահել ցանկությունները: Եվ սարսափելի կվշտանա, եթե դա չհաջողվի:  Նա երեխայի պես ուրախանում է, եթե կարողացել է ծիծաղեցնել ձեզ, զարմացնել, հանգստացնել, պաշտպանել: Եվ վերջապես` վերջին բանը: Որոշ կանանց համար, որոնք սիրում են աչք փակել սիրո բացակայության ակնհայտ դրսեւորումների վրա, հոգատարությունը, հավանաբար, ամենակարեւորն է:

 

Աղբյուրը` Otvetnasve.com

Leave a Reply

x Close

Like Us On Facebook