Saturday, May 4, 2024
ՀիվանդություններՆորություններ

7 կարևոր ախտանշան, որոնք չի կարելի աչքաթող անել

Առողջ օրգանիզմի կենսագործունեության վերաբերյալ հստակ պատկերացումներ ունենալը կօգնի Ձեզ ժամանակին նկատել խանգարումները, որոնք ի սկզբանե կարող են աննշան թվալ, սակայն ունակ են հանգեցնել խիստ վատ հետևանքների:  Ձեզ ենք ներկայացնում բժիշկների կողմից առանձնացված 7 ախտանշան, որոնք կարևոր ահազանգ են:

  1. Ջերմության բարձրացում

Շատերս կարծում ենք, որ բարձր ջերմությունն անկարևոր և  նորմալ երևույթ է, սակայն դրա չափից դուրս բարձրանալը կամ կայուն բնույթ ունենալը կարող են լուրջ խնդրի մասին խոսել. բարձր ջերմությունն օրգանիզմում առկա ինֆեկցիայի մասին առաջին ահազանգը կարող է լինել: Ջերմության բարձրացման համար խթան կարող են հանդիսանալ նաև չարորակ նորագոյացությունները, օրինակ՝ լիմֆոման: 3 օրից ավել տևող բարձր (37C) ջերմության դեպքում դիմեք թերապևտին:

  1. Տեսողության խաթարումներ

Օրինակ, եթե աչքի առաջ ի հայտ են գալիս սպիտակ կետեր կամ լույսի արտացոլումներ, ապա դա կարող է վկայել նոր սկսվող միգրենի մասին:  Ելնելով խանգարման տեսակից, տևողությունից և այլ մանրամասներից՝ կարելի է պարզել, թե ինչ տեսակի խնդրի մասին է խոսքը, ինչն էլ կօգնի կանխել տեսողության կորուստը:

  1. Շնչառության անսպասելի խանգարում

Շնչառության պատահական խանգարումը կարող է լինել սթրեսի, ավելորդ քաշի, սրտային տարբեր հիվանդությունների և այլ՝ ավելի լուրջ  պատճառներից, ինչպիսիք են, օրինակ, թոքերի քրոնիկ հիվանդությունները, բրոնխիտը, ասթման, թոքաբորբը, թոքային էմբոլիան և այլ:  Անհանգստության կամ այլ կերպ կոչված պանիկայի նոպաները նույնպես շնչառության կարճատև կանգի կամ դժվարաշնչության կարող են բերել, որը օրգանիզմի վտանգավոր  կամ անսովոր իրավիճակներին բնականոն ռեակցիայի հետևանք է հանդիսանում:

  1. Արագ հագեցում սննդից

Եթե սննդի  առօրյա սովորական չափաբաժինը դարձել է Ձեզ համար շատ, ավելին՝ ուղեկցվում է սրտառնոցով, փսխումով, վքնածությամբ և քաշի կորստով, ապա պետք է անհանգստանալ և դիմել բժշկի.  նշանները կարող են պայմանավորված լինել գաստրոֆագեալ ռեֆլյուքսային հիվանդությունով կամ ստամոքսի խոցով, ծանր դեպքերում՝ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղով:

  1. Աղիները գործելու պրոցեսի շեղում նորմայից

Այս սովորությունը կրում է անհատական բնույթ, սակայն փոփոխությունները, որոնք ծագում են անսպասելի և անբացատրելի կերպով, կարող են խոսել բակտերիալ ինֆեկցիայի, ինչպես օրինակ՝ սալմոնելայի, կամ պառազիտար հիվանդության, աղիների քաղցկեղի կամ բորբոքված աղիքի մասին: Կղանքի գույնի փոփոխությունը, դրանում առկա արյունը, փորլուծությունը կամ շարունակական փորկապությունը լուրջ նախազգուշացումներ են հանդիսանում:

  1. Քաշի նվազում

Քաշի կանոնավոր և անպատճառ նվազումը կարող է հաճելի թվալ շատերին, սակայն իրականում դրա պատճառ կարող են լինել այնպիսի լուրջ հիվանդությունները, ինչպիսիք են հիպերթիրոիդիզմը, շաքարային դիաբետը, դեպրոսիան, լյարդի հիվանդությունները, քաղցկեղը կամ նյութափոխանակության և ներծծման պրոցեսների տարատեսակ խանգարումները: Եթե ունեք հարատև քաշի անկում, սակայն ավելորդ ճարպակալում չունեք և չեք փոխել Ձեր սննդակարգը, ուրեմն արժե դիմել բժշկի:

  1. Հոգեկան վիճակի անկայունություն

Հոգեկան լարվածությունը, պահվածքի փոփոխությունները, կենտրոնանալու դժվարացումը, ուշադրության շեղումը և  մտավոր ունակությունների իջեցումը կարող են ինֆեկցիայի, թերի սնվածության կամ դեղորայքի հետևանք լինել, որոնց երկարաձգման դեպքում պետք է խորհրդակցել հոգեբանի հետ:

Նյութի աղբյուրը՝ astghikmc.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook