Երեխայի անվտանգությունն ապահովելու համար մի քանի հիմնական կանոններ
Երեխայի անվտանգությունն ապահովելու համար մի քանի հիմնական կանոններ, որոնք իսկապես կարևոր են. Փոքրիկին երբեք մի՛ թողեք միայնակ բազմոցի, մահճակալի վրա կամ լոգարանում: Երբեք մի՛ ցնցեք երեխային, նույնիսկ եթե դա անում եք նրան գուրգուրելու ժամանակ: Փոքրիկի սենյակի դուռը թողե՛ք կիսաբաց կամ նրա մոտ թողեք հատուկ բարձրախոս: Պաշտպանեք երեխային ծխախոտի ծխից. մի ծխեք և թույլ մի տվեք որևէ մեկին ծխել Ձեր տանը: Թույլ մի՛ տվեք, որ ընտանի կենդանիները մտնեն երեխայի սենյակ: Մի՛ կապեք վզնոց կամ ապարանջան: Տաք հեղուկները տեղափոխեք կամ խմեք երեխայից հեռու: Մեքենայով երթևեկելիս երեխային նստեցրեք մանկական հատուկ ֆիքսվող նստարանին:
Read More