COVID-19-ի դեմ պատվաստվելուց 7 օր անց անձը կարող է դառնալ արյան դոնոր
Առողջապահության համաշխարհային կազմակերպության և ԱՄՆ-ի Դեղերի և սննդամթերքի գործակալության դիրքորոշումների համաձայն՝ արյան դոնորության համար անկենդան, ռեպլիկացիայի չենթարկվող (չբազմացող) պատվաստանյութերի դեպքում, որևէ ժամկետային սահմանափակում չկա:
Սակայն, հաշվի առնելով, որ SARS-CoV-2 պատվաստանյութերը միայն վերջերս են ստեղծվել, որպես նախազգուշական միջոց, սահմանվել է, որ կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստված յուրաքանչյուր անձ կարող է արյան դոնոր դառնալ պատվաստումից 7 օր հետո, եթե չունի հետպատվաստումային որևէ կողմնակի երևույթ կամ հիվանդության ախտանիշ:
Հղումներ՝
- https://www.fda.gov/vaccines-blood-biologics/safety-availability-biologics/updated-information-blood-establishments-regarding-covid-19-pandemic-and-blood-donation?fbclid=IwAR1z6oNxijBu4b7CKWq-Kf6r1wxIDrnGRmyyRpXqx_P94lKf4wZu9xcN1jI
- https://www.who.int/bloodsafety/publications/guide_selection_assessing_suitability.pdf?fbclid=IwAR3IdOKQuYKo21aqWTi4fD4Pr1w0aiIcnAcpzb7rBb1N27-lBOj17yi0LEk
- https://www.who.int/publications/i/item/WHO-2019-nCoV-BloodSupply-2021-1